Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանն ուզում է համոզվել, որ աղբահանող օպերատորները հայ չեն (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2014 16:04

Այսօր «Երեւան-2025» միջազգային կոնֆերանս է կազմակերպվել՝ նվիրված մայրաքաղաքի մի շարք խնդիրների լուծմանն ու զարգացման հեռանկարներին:

Կոնֆերանսին ելույթ ունեցավ փոխքաղաքապետ Կամո Արեյանը, որն ի թիվս մի շարք ծրագրերի, վստահեցրեց, որ մինչեւ 2025 թվականը Երեւանը կունենա աղբամշակման կայան:

Արեյանի զեկույցն ավելի շատ հետաքրքրում էր «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին, որը ելույթը լսելուց հետո մեզ հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով:

Տիկին Բախշյանի խոսքերով` «Ճապոնացիներն աղբի վերամշակման կայան պիտի կառուցեին, բայց հիմա չկան, չգիտեմ ինչ եղան: Պարոն Արեյանի զեկույցը Երեւանի աղբահանության մասին էր: Ասեմ, որ 2 օպերատորներ, որոնք շահել են Համաշխարհային բանկի մրցույթը` աղբահանություն կազմակերպելու, մեկը`լիբանանյան կազմակերպություն է, մյուսը` շվեյցարական: Աղբահանություն պիտի անեն ու նորից պիտի աղբը տանեն Նուբարաշեն, իսկ աղբի վերամշակումը մնաց 2025 թվին»:

Տիկին Բախշյանի ներկայացմամբ`աղբահանության վճարը չի բարձրանա, բայց կարծում է, որ աղբահանության որակն ավելի լավը կլինի: Ու թեեւ տիկին Բախշյանը տեսել է այդ ընկերությունների աղբատար մեքենաների նկարները, ու շատ է հավանել, բայց ուզում է տեսնել այդ աղբահանող ընկերությունների ղեկավարներին անձամբ. «Ուզում եմ տեսնել այդ օպերատորների ղեկավարներին, որ չլինեն հայ»:

Մենք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցեցինք տիկին Բախշյանի ցանկությունը, քաղաքապետը խոստացավ, որ ավագանու անդամն անպայման կտեսնի երկու օպերատորների ղեկավարներին:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031