Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Աստվածաշնչում` սեքսում էլ կա 10 պատվիրան

Հոկտեմբեր 10,2014 14:37

Սեռավարակ ունեցող հիվանդին, երբ մաշկավեներաբան Հովհաննես Հովհաննիսյանը հարցրել է, թե ինչո՞ւ չի պաշտպանվել անծանոթ կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալիս, պատասխանել է` բայց նա բժշկուհի էր: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում պատմեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Սեռավարակաբանը զգուշացնում է, որ եթե զուգընկերոջը չեք ճանաչում չպետք է ռիսկի գնալ եւ վտանգավոր սեռական հարաբերություն ունենալ: Բժիշկ Հովհաննիսյանի տվյալներով, համեմատությամբ աֆրիկյան երկրների, Ռուսաստանի, Հայաստանում սեռավարակների տարածվածությունը շատ ցածր է, բայց եթե համեմատենք Արեւելյան Եվրոպայի երկրների հետ, մեզ մոտ ցուցանիշը բարձր է:

Բժշկի խոսքերով, սեռավարակներն առաջին հերթին հարվածում են կնոջ եւ տղամարդու վերարտադրողականությանը: Կան սեռավարակներ, որ ժամանակին չհայտնաբերելու եւ չբուժելու դեպքում բերում են անպտղության, հղի կանանց մոտ անգամ պտղի վիժման, հղիության ընդհատման եւ այլն:

Ասուլիսի մեկ այլ մասնակից սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանն ասաց, որ ինչպես Աստվածաշնչում, այնպես էլ սեքսի մասին կա 10 պատվիրան, որից մեկը`մարդը պետք է կարողանա զսպել իր ցանկությունը:

Ըստ նրա, սուր սեռավարակների` գոնորեայի, տրիխոմոնազի վարակման դեպքում մեծ բարդություններ կարող են առաջանալ` սկսած ֆիզիկականից, վերջացրած հոգեբանական ընկճվածությունով:

Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացմամբ, սեռավարակների փոխանցման համար բավական է ընդամենը մեկ անպաշտպան սեռական հարաբերությունը: Նրա տվյալներով, անցյալ տարի սեռավարակ ունեցողների 48 հազար դեպք է գրանցվել մեր երկրում, ինչը սակայն իրական պատկերը չի, քանի որ բժշկի խոսքերով շատ կլինիկաներում հիվանդները այցելում են, բայց չեն գրանցվում:

Այս վարակներն ավելի շատ ունենում են կոմերցիոն սեքսի կանայք` մարմնավաճառները. «Մեր կենտրոնում 1400 մարմնավաճառ է հետազոտության ենթարկվել, որից 45 տոկոսն ունեցել են սեռավարակ»: Բժիշկը նաեւ ասաց, որ մեր երկրում ավելացել է ՄԻԱՎ-ի տարածումը հետերոսեքսուալ կապի միջոցով:

Սեռավարակներն ավելի շատ տարածված են 14-15 տարեկան անչափահասների մոտ, քանի որ հենց նրանք տեղեկացված չեն, թե ինչպես անվտանգ սեռական հարաբերություն ունենան, որպեսզի խնդիրների առաջ չկանգնեն: Մինչդեռ սեռավարակաբանը վստահեցնում է, որ պահպանակի ճիշտ օգտագործումը հարյուր տոկոսով պաշտպանում է վտանգավոր սեռական կապերից. «Մարդուն ճանաչելը դեռ բավարար պայման չէ, որ նրա հետ ունենան սեռական հարաբերություն»:

Վտանգավոր սեռական հարաբերությունից պետք է անցնի վեց ամիս, որպեսզի մարդն իմանա այս կամ այն սեռավարակով հիվանդ է թե ոչ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031