Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Էս ո՞ր թիվն է, որ գան մեզ ուտեն». Ավագանու անդամ

Հոկտեմբեր 09,2014 21:57

«Հետեւելով  միջազգային մամուլի տարբեր հրապարակումներին, այն կարծիքին եմ, որ Հայաստանը չի ստորագրելու պայմանագիրը: Այս անգամ էլ են ձգելու, որովհետեւ ձեռք չի տալիս: Հայաստանը միության անդամ դառնալու համար շատ լուրջ բան պետք է զիջի»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Հարցին, թե Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ նախատեսված մաքսակետը մեծ զիջողությո՞ւն չէր, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Դա շատ լուրջ զիջողություն է եւ Ղարաբաղի հարցով Հայաստանը մեծ կորուստներ է ունենալու: Սա մի կառույց է, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում, ով ինչ հարց ուզի կբարձրացնի, երբ ուզի կբարձրացնի: Պուտինն էլ կլռի ու գլուխը կկախի, որ ցույց տա, թե ինքը տեղյակ չէ՝ Բելառուսի ու Ղազախստանի նախագահն ինչ են ասում»:

Հարցը, թե մաքսակետերի տեղադրման հարցը, եթե մեծ զիջողություն էր, ինչու եռյակը հանրահավաքների օրակարգ չմտցրեց, Դավիթ Սանասարյանը չցանկացավ մեկնաբանել ու որպես «Ժառանգության» մամուլի քարտուղար՝ ասաց, որ իրենց կուսակցությունը դեմ է Մաքսային, եվրասիական տնտեսական միությանն ու մաքսակետերի տեղադրմանը ու այդ մասին պարբերաբար հայտարարում են:

Անդրադառնալով Հայաստանի բոլոր մարզերում  Սիվիլիթաս հիմնադրամի անցկացրած հարցումներին, որոնց համաձայն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի գործընթացի մասին լսել է Հայաստանի բնակչության 65%-ը, մինչդեռ ՄՄ-ին անդամակցելու մասին տեղյակ է բնակչության շուրջ 80%-ը, Դավիթ Սանասարյանը շարունակեց. «Երբ քաղաքացուն չի ներկայացվում՝ ինչի մասին է խոսքը, երբ առավոտից իրիկուն քաղաքացուն քարոզում են, որ առանց Ռուսաստանի Հայաստանը կորած է, քաղաքացիների շրջանում վախի մթնոլորտ է առաջանում, որ առանց Ռուսաստանի մեզ կուտեն: Բայց իրականում էս ո՞ր թիվն է, որ առանց Ռուսաստանի գան մեզ ուտեն, մեր սահմանները մենք ենք պահում: Շատ թույլ ու իրականության հետ կապ չունեցող հարցումներ են»:

Ի դեպ, Դավիթ Սանասարյանն էլ էր այսօր ընդդեմ ԵՏՄ անդամակցության երթի մասնակիցներից:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031