Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իմ երկրի պատմությունն ու կառավարումն եմ գրել. Սուրիկ Խաչատրյան. NEWS.am

Հոկտեմբեր 09,2014 21:39

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 2014թ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, իսկ մինչ այդ 4 տարի աշխատել է իր ատենախոսության վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Նա պարզաբանեց, որ ատենախոսությունը «Սյունիքի պետական կառավարումը վաղ անցյալից մինչեւ մեր օրերը» թեմայով էր, պաշտպանությունը երաշխավորել էր Գորիսի պետական համալսարանի գիտական խորհուրդը, ընդդիմախոսը՝ պրոֆեսոր Համլետ Գեւորգյանն է: Սուրիկ Խաչատրյանի պաշտպանությունը իրականացվել է Միջազգային տեղեկատվայնացման կանադական ակադեմիայում, ստացել է ոչ թե պատմափիլիսոփայական, այլ փիլիսոփայության դոկտորի աստիճան: «Իմ երկրի պատմությունն ու կառավարումն եմ գրել մինչեւ էսօր՝ մեր օրերը, հիմա ես ո՞ւմ եմ հաշվետու…»

 

Մանրամասները կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Լիսկայի միա՛կ տեղը բանտն է. այնտեղ իր «դոկտորական դիսերտացիան» կարող է օգտագործել որպես զուգարանի թուղթ:

    ՀԳ. Լիսկաները երկիր/հայրենիք չունե՛ն:

  2. Գայանե says:

    90-ականների վերջին հարյուրավոր այսպիսի ակադեմիաներ ստեղծվեցին եւ տարեկան 200 դոլար անդամավճարով կարելի էր ակադեմիկոսի կոչում ստանալ: Կանադական International Informatization Academy կոչված հաստատությունը դրանցից մեկն է, իսկ Ազատ Վարդանյանն էլ այդ ակադեմիայի միակ ակադեմիկոսն ու հավաքարարն է միաժամանակ: Թողեք հանգիստ իր բիզնեսով զբաղվի, մարդու հացը մի’ կտրեք:
    Ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչու՞ կարելի է անգրագետին համալսարանի դիպլոմ տալ, բայց դոկտորի գիտական աստիճան` ոչ:

  3. Զորիկ says:

    Բայց մարդը ճիշտը էլ ասել ա, ինչ եք ուզում: Ում ա ինքը հաշվետու: Ասեք:

  4. Artur says:

    Միջազգային տեղեկատվայնացման կանադական ակադեմիա?
    Ի գիտություն անգրագետների: Կանադայում դոկտորական չեն պաշտպանում, իսկ գիտական կոչում շնորհվում է միայն համալսարանների կողմից: Իր “դոկտորականը” իսկապես զուգարանի թուղթ է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031