Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մինսկից հետ չգաս, բոլշեւիզմ». Կոչեր՝ ուղղված ՀՀ նախագահին

Հոկտեմբեր 09,2014 21:25

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) չմիանալու պահանջով այսօր կրկին բողոքի երթ անցկացվեց Ազատության հրապարակից մինչեւ Բաղրամյան 26: Երթի մասնակիցները այս անգամ հազիվ տասը հոգի լինեին: Հրապարակում նրանք մոտ կես ժամ սպասեցին իրենց համախոհներին, որոնք այդպես էլ չեկան:

«Ազատ, անկախ Հայաստան» ասելով՝ նրանք հասան նախագահական նստավայր ու Սերժ Սարգսյանին դիմելով՝ մի քանի անգամ վանկարկեցին «Մինսկից հետ չգաս, բոլշեւիզմ»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահն այսօր Մինսկում է, վաղն այնտեղ նախատեսված է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագրի ստորագրումը:

Նախագահական նստավայրի դիմաց մի քանի րոպե կանգնելուց հետո, քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը շնորհակալություն հայտնեց բոլորին մասնակցության համար, ու մեկը մյուսին հրաժեշտ տվեցին, հեռացան:

Թե ինչ էին ուզում սակավաթիվ այդ երթով ասել՝ պատմեց Դանիել Իոաննիսյանը. «Ցավալի է, որ քիչ մարդ է մասնակցում, բայց ավելի ցավալի է, երբ ընդհանրապես մարդ չի մասնակցում: Այս ակցիայով եւս մի անգամ մեր հաղորդագրությունը տեղ հասցրինք, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը վնաս է Հայաստանի անկախությանը, հակասում է Հայաստանի սահմանադրությանը: Եվ ակնկալում ենք, որ մարդիկ տեսնելով սա կհասկանան, որ ԵՏՄ-ն մի քանի կոպեկանոց պլոմբիր  է եւ ամեն տարի Մինվոդիի պուտյովկան չէ: Դրանով զիջում ես քո ինքնիշխանությունը, անկախությունը մի պետության, որը արձանագրում է, որ իր սեւ օրն եկել է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031