Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեւորգ Տեր-Գաբրիելյան. «Ինչին է ծառայում լրագրությունը» ձեռնարկն առաջարկում է, որ մարդս մարդ լինի»

Հոկտեմբեր 09,2014 20:42

Այսօր` հոկտեմբերի 9-ին, Եվրասիա համագործակցության հիմնադրամում տեղի ունեցավ «Ինչին է ծառայում լրագրությունը» խորագրով ձեռնարկի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էր նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթի Լիչը:

IMG_4932

Եվրասիա համագործակցության հիմնադրամի Հայ-ադրբեջանական ծրագրի ղեկավար, գրքի խմբագիր Իզաբելլա Սարգսյանը նշեց, որ գիրքը երկարատեւ աշխատանքի արդյունք է, աշխատանքները սկսվել են 2008 թվականից, երբ մի շարք կազմակերպությունների հետ համատեղ հիմնադրամը սկսել է լրագրողների համար նախատեսված դասընթացների շարք`ինչպե՞ս լուսաբանել կոնֆլիկտային իրավիճակները.

«Այդ ամենը, ինչ մենք մի քանի անգամ արեցինք, մտածեցինք, թե ափսոս է, որ այն կորի, եւ այդ բոլոր նյութերը 50-60 լրագրողներ օգտագործեն եւ դրանք վերանան: Գաղափար ծագեց, որ այդ ամենը հավաքենք եւ ստեղծենք մի ուղեցույց, ձեռնարկ, որ այլ լրագրողներ կարողանան սա վերցնել եւ օգտվել»:

Գրքի ստեղծման աշխատանքներին մասնակցել են նաեւ ադրբեջանական կազմակերպությունները: Գրքի ռուսերեն տարբերակը շուտով հասանելի կլինի համացանցում:

IMG_4936

Դեսպան Քեթի Լիչը իր ելույթում ասաց, որ վերջին տաս տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը փորձում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում տալուն ուղղված ծրագրերին.

«1998 թվականին համաձայնագիրը, որ կնքվեց Հյուսիսային Իռլանդիայում իրականում կարող էր 20 տարի առաջ կնքվել եւ մեծ առումով նույն բանը կլիներ,: 25 տարի տեւեց, որ քաղաքական գործիչները եւ բնակչությունը հասկանան, որ սա է ճանապարհը: Ես հուսով եմ, որ ավելորդ 25 տարի էլ չի պահանջվի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում ստանա»:

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանի խոսքերով` գիրքը կամ ժամանակին է լույս տեսել, որպեսզի լրագրողները կարողանան օգտվել, կամ էլ այն ժամանակավրեպ է.

«Սա առաջարկում է, որ մարդս մարդ լինի, լրագրողը լրագրող լինի, որ չդառնա զինվոր, չդառնա խաբեբա: Այն վիճակում, որ ստեղծվել էր բեւեռացում էր տեղի ունենում եւ բոլորի մոտ ազգայնական վերելքի հերթական ալիքն էր, դժվար էր սպասել, որ այլ բան կլինի: Բայց երբ նայում էի, Հայաստանում կարծես, թե առանց այս դասագրքի էլ մի փոքր իրավիճակը փոխվել է»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031