Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինքս հիասթափված եմ արդյունքների բացակայությունից»

Հոկտեմբեր 09,2014 20:11

«Սա հետաքննության շատ լուրջ հարց է՝ կապված մարդու իրավունքների լուրջ խախտման դեպքերի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Մարտի 1-ի մեղավորների չբացահայտված լինելուն վերաբերող հարցին, այսպիսի կարծիք հայտնեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը: Նա նշեց, թե «ինքս հիասթափված եմ արդյունքների բացակայությամբ»:

Նիլս Մուժնիեկսը հայտնեց, որ այս հարցը բարձրացրել է ՀՔԾ պետի և ՀՀ գլխավոր դատախազի հետ ու իրեն երաշխավորել են, որ հետաքննությունն ընթացքի մեջ է: Նիլս Մուժնիեկսն ասաց, որ տեղյակ չի եղել, որ մարտի 1-ի զոհերի հարազատները ցանկանում են իրեն տեսնել, հակառակ դեպքում ժամանակ կգտներ:

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի այն փաստը, որ ՀՀ պաշտոնատար անձինք նախաքննության փուլում հայտարարություն են անում, որոնք նախաքննության փուլում ազդեցություն են ունենում տվյալ գործի վրա. օրինակ՝ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի մասով գլխավոր դատախազն էր հայտարարություն անել, Սերժ Սարգսյանը՝ Շանթ Հարությունյանի, Սեյրան Օհանյանը՝ Լյուքս Ստեփանյանի գործի հետ կապված, Նիլս Մուժնիեկսը պատասխանեց. «Դժվար է կոնկրետ գործերի հետ կապված մեկնաբանություններ անել: Դա թույլ չի տալիս իմ մանդատը: Բայց այդ կանխակալ հայտարարությունները, ինչպես նաև անմեղության կանխավարկածի սկզբունքը չպաշտպանելու հարցերը, մի շարք հ/կ-ների կողմից բարձրացվել են ինձ մոտ: ՄԻԵԴ-ում նմանատիպ բազում գործեր կան, վստահ եմ, որ ձեր գլխավոր դատախազը տեղյակ է այդ մասին»:

Նիլս Մուժնիեկսը հորդորեց այդ դեպքերի օրինակները անպայման իր գրասենյակ ուղարկել:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031