Հոկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության դիվանագիտական դպրոցի ուսանողների պատվիրակությանը` դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Կարեն Միրզոյանը կարևորել է ավանդական բնույթ ստացած ապագա դիվանագետների այցը Արցախ՝ նրա քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի մասին մանրամասն կարծիք կազմելու առումով։
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը դիվանագիտական դպրոցի ուսանողներին ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ գործարկվող քայլերին։
Կարեն Միրզոյանը նաև պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին:
Կարդացեք նաև
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ