«Ցանկացած գերեվարված անձ, որ մահանում է, նրա աճյունը պետք է վերադարձվի, ներառյալ Կարեն Պետրոսյանինը»,-դիտարկմանը, թե իր շարքային մտահոգությունները գուցե չհետաքրքրեն ՀՀ քաղաքացիներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերեվարված անձինք ենթարկվում են բռնության, չի վերադարձվել Կարեն Պետրոսյանի աճյունը, ինչ կատարվեց Գուրգեն Մարգարյանի հետ, մինչդեռ ԵԽ-ի կողմից չեն հնչում համապարփակ գնահատականներ, լրագրողների հետ հանդիպմանն այսպես արձագանքեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը:
Նա հավելեց. «Նրա աճյունի չստացումը կարող է ընտանիքի անդամների համար բարդության և խորը վշտի տեղիք տալ: Գոյություն ունի Կարմիր Խաչի միջազգային ընկերակցությունը, որն այդ հարցերով է մասնագիտացված: Ուստի կոչ եմ անում երկու կողմերին նշված հարցերի վերաբերյալ լուծում գտնելու համար համագործակցել այդ ընկերակցության հետ»:
Պարոն Մուժնիեկսն անկեղծացավ, թե շատ բան անել չի կարող, եթե չլինի երկու կողմերի՝ գործընթացում ներգրավված լինելու ցանկությունը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ