Վլադիմիր Պուտինի ծննդյան առթիվ երեխաների կատարմամբ երաժշտական հոլովակ է թողարկվել: «Աշխարհում կա մի մարդ Պետերբուգից, ինչպես և մենք: Նրա կյանքը կարծես երազային դար լինի», – քաղցրիկ, հանդարտ մեղեդիով երգը երգում է «ԽԻՏրուշկի» կոչվող երեխաների խումբը:
Հիմնականում սպիտակ շորերով երևացող երեխաները Պուտինին մաղթում են, որ իրականացնի իր բոլոր ծրագրերը. «Ծնունդդ շնորհավոր, Ռուսաստանի նախագահ: Այս օրը և այս ժամին մենք ի սրտե ցանկանում ենք, որ ձեզ մոտ ամեն ինչ ստացվի, ինչ մտքներիդ կա, իրագործվի», – երգում են նրանք և ձեռք ձեռքի տված սրտաձև կանգնում:
Հոլովակում երեխաները նաև նվերներ են պատրաստում, իսկ նրանցից մեկը իր փափուկ խաղալիք վագրն է դնում նվերի արկղի մեջ:
Պուտինը ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Իսկ ուր է պարոն Հրանտ Պաիկյանի եվ իր համակիրների տեսահոլովակը Մեծ Պուտինի մասին, ինչու է ուշանում…