Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽ հանձնակատարը խուսափեց ԼՂ-ին վերաբերող հարցի պատասխանից

Հոկտեմբեր 09,2014 18:49

«ԵԽԽՎ-ն ԵԽ քաղաքական կառույցներից է, ես նրանցից անկախ եմ»,-Aravaot.am-ի հարցին  ԵԽԽՎ-ն արդյոք երկակի չափանիշներ չի՞ կիրառում, մասնավորապես ԼՂ մասին զեկույցի նախապատրաստումը, փոխանակ Ադրբեջանից պատասխան պահանջելու մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ, այսպես պատասխանեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը:

Նա ասաց, որ ԵԽԽՎ-ն իրեն ընտրում է, և ինքը մասնակցում է ԵԽԽՎ բանավեճերին:

Անդրադառնալով ԼՂ զեկույցի պատրաստման հարցին, հանձնակատարն ասաց. «Ես ընդգրկված չեմ եղել այդ քննարկումներում և չեմ  ուսումնասիրել ԼՂ հակամարտությունների հետ կապված մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը: Դրա հետ կապված բազում հարցեր քաղաքական և անվտանգության հետ կապված են, որոնք իմ մանդատից դուրս են գտնվում: Իմ գնահատականը մարդու իրավունքներին վերաբերող իրավիճակի հետ կապված  կարող է տարբերվել ԵԽԽՎ գնահատականից: Բայց Ձեր նշած մարմինը քաղաքական է, իսկ ես գործ ունեմ մարդու իրավունքների հետ»:

Պատասխանի վերջում պարոն Մուժնիեկսն անկեղծորեն ասաց, թե գուցե իր պատասխանը չբավարարի, սակայն «իր աշխատանքը խոսում է այդ մասին»:

«Հայաստանը պետք է զբաղվի գենդերային անհավասարության հարցերով և ուժեղացնի դատական մարմնի անկախությունը». այսպիսի խորագիր էր կրում այսօր ՀՀ-ում անցկացված ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի մամուլի ասուլիսը:

Պարոն Մուժնիեկսը նաև հայտարարեց, թե իրեն հատկապես մտահոգում են ընտանեկան բռնությունները Հայաստանում, ինչպես նաև գենդերային անհավասարությունը: Այս առիթով նա, մասնավորապես նշեց. «Հայաստանում շատ ավելի տղա երեխա է ծնվում, քան աղջիկ: Ամբողջ աշխարհում միջին հարաբերակցությունը 104 տղա 100 աղջիկ է, Հայաստանում՝ 114 երբեմն նաև 124 /100 հարաբերակցություն: Այս ուղղությամբ Հայաստանում խնդիր ունենք: Սա մատնանշում է այն փաստը, որ տեղի է ունենում սեռով պայմանավորված հղիության ընդհատում, և տղաներն ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան աղջիկները: Սա է պատճառը, որ գենդերային հարցերն ավելի մանրամասն եմ փորձել ուսումնասիրել»:

Նիլս Մուժնիեկսը նշեց. «Լուրջ ֆիզիկական բռնության տուժողները, նրանցից ոմանք տեսանելի վնասվածքներով, ինձ ասացին, որ ոստիկանությունը ակտիվ կերպով քաջալերել է բողոքներ չներկայացնել բռնություն կիրառող ընտանիքի անդամների դեմ, որ նրանք նվաստացվել են հարցաքննության ժամանակ և որոշ դատավորներ նրանց հանդիմանել են «ամոթալի» վարքի համար»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031