Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոմիտասի հոբելյանը նշվեց հին եւ նոր տոմարով

Հոկտեմբեր 09,2014 18:32

Սեպտեմբերի 26-ից՝ Կոմիտասի ծննդյան օրը Երեւանում մեկնարկել է «Կոմիտասյան օրեր» փառատոնը: Այն փակվել է երեկ՝ դարձյալ Կոմիտասի ծննդյան օրը, բայց՝ հին տոմարով: Փառատոնի շրջանակներում ներկայացվել է Կոմիտասի ժառանգությունը՝ բոլոր շերտերով: Կոմիտասյան օրերը եզրափակվել են Պատարագով, որը կատարել է տղամարդկանց երգչախումբը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է կոմիտասագետ Մհեր Նավոյանը, գործադիր տնօրենը՝ Կամերային երգչախմբի  տնօրեն Արմեն Արաբյանը:

Aravot.am-ի հետ զրույցում, պարոն Արաբյանը նշեց, որ «Կոմիտասյան օրերը» փառատոնը հավակնում է դառնալ ամենամյա: Ունկնդիրներից հրաշալի տպավորություն են ստացել, կազմակերպիչների համոզմամբ, բարեբախտաբար Կոմիտասը պահանջված է:

Aravot.am-ի հարցին՝ արդյո՞ք այսօր բավականաչափ քարոզվում է Կոմիտաս, Արմեն Արաբյանը դրական է պատասխանում, նաեւ փաստում,  որ բոլոր դասական խմբերը Կոմիտաս են հնչեցնում՝ բնագրին հարազատ, ճիշտ այնպես, ինքը ստեղծագործել եւ թղթին  է հանձնել՝ առանց աղավաղումների:

 

 Գոհար  ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031