Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՌԴ-ի, Ուկրաինայի և Բելառուսի հայ համայնքների երիտասարդների պատվիրակության հետ

Հոկտեմբեր 09,2014 18:24

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Բելառուսի հայ համայնքների երիտասարդների պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը: Հյուրերին ներկայացնելով մայրաքաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է երիտասարդության ակտիվ մասնակցությունը քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին. «Երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է, և Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է լսելու և քննարկելու Երևանի զարգացմանն ուղղված՝ երիտասարդների կառուցողական առաջարկները: Մենք նաև քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդի երիտասարդական հանձնաժողով ենք ստեղծել, որն առավել արդյունավետ և դինամիկ է դարձնում շփումը շահագրգիռ երիտասարդական կազմակերպությունների հետ: Անշուշտ, պատրաստ ենք նաև ձեզ հետ քննարկելու համագործակցության հնարավոր ուղղություններն ու ծավալելու արդյունավետ փոխգործակցություն: Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, և ուրախ եմ, որ տոնական այս օրերին դուք ևս որոշել եք հարազատ մայրաքաղաքում նշել Երևանի տոնը: Ու վստահ եմ, որ քաղաքում իշխող բարձր տրամադրությունը կփոխանցվի նաև ձեզ և դուք էլ կդառնանք տոնի անմիջական մասնակիցը»,- նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ երիտասարդներն իրենց հերթին նախ շնորհավորել են Երևանի քաղաքապետին Երևանի օրվա կապակցությամբ և ընդգծել, որ իրենք ևս մեծ սիրով են մասնակցելու տոնակատարություններին: Նրանք նաև վստահեցրել են, որ պատրաստակամ են աշխուժացնել փոխգործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ՝ հատկանշելով, որ իրենց համար իսկապես կարևոր է հայրենիքի հետ կապերի ամրապնդումը, առավել ևս, որ ի դեմս Տարոն Մարգարյանի՝ ունեն երիտասարդության ներուժն իրապես գնահատող և գործնական ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամ քաղաքապետ: Երիտասարդները նաև նկատել են, որ տարեցտարի Երևանն իր ծննդյան տարեդարձը դիմավորում է էլ ավելի բարեկարգ պայմաններում, ինչը լավագույնս խոսում է մայրաքաղաքի համաչափ զարգացման ու քաղաքային իշխանությունների սրտացավ աշխատանքի մասին:

 

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031