«Բոլորը հիշում են, որ մենք քառյակով ունեինք պայմանավորվածություն՝ ամփոփելու 12 կետերը: Նախկին մեր քննարկումների ժամանակ այս հարցը քննարկվել է, և մենք առաջարկել էինք, որ յուրաքանչյուր խմբակցություն իր ամփոփումները կատարի, որպեսզի քառյակի նիստով մենք վերջնական միասնական փաստաթուղթ ունենանք: Մենք դիմեցինք մեր գործընկերներին, թե՝ օրերը մոտենում են, ունենք հստակ պայմանավորվածություն՝ ամփոփելու և վերջնական գնահատական տալու: Եվ պայմանավորվեցինք հոկտեմբերի 8-ին, ժամը 10:30-ին, քառյակով հանդիպելու և ձևակերպելու, համադրելու վերջնական եզրակացությունը: Պայմանավորվել էինք հանդիպել Դաշնակցություն խմբակցությունում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը:
Ինչպես հայտնի է, այսօր ոչ իշխանական եռյակի ուժերը հերթական նիստն են անցկացրել, որից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վաղը առավոտյան կտարածեն իշխանություններին ուղղված 12 կետերից բաղկացած պահանջների կատարման գնահատականը: Սակայն այդ գնահատականը լինելու է եռյակի անունից, և ՀՅԴ-ն դրան չի միանալու:
Մանրամասները կարող եք կարդալ` 1in.am-ի կայքում
Դաշնակների խաղերին ժողովուրդը լավ ծանոթ է…
Փորները կուշտ լինի, տակները չոր, արիական բլեֆ կպտտեն: