Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի թեկնածության մասին. «Վերջին խոսքը Հանրապետականինն է»

Հոկտեմբեր 09,2014 18:00

«Բարի ցանկությունների դաշտից է, մարդը ցանկություն է հայտնում»,-այսպես Aravot.am-ի հետը զրույցում արձագանքեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` նախագահի թեկնածություն դնելու այսօր արած հայտարարությանը: Իսկ կառաջադրեն, թե` ոչ, ըստ պարոն Ավետիսյանի, հանրությունը, ժողովուրդը կորոշի:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարն այսօր լրագրողներին ասել է` «Եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը ներկայացրեցին, որ իմ կարիքը կա այդ դժվարին պահին, որ իմ թեկնածությունը պետք է դնել, հիմա ասում եմ, որ ես դրան էլ եմ պատրաստ»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ Եռյակի հանրահավաքներին մի խումբ մարդիկ «Ծառուկյան նախագահ»-են կանչում, կարծես թե հանրության մի մաս այդ պահանջը դնում է, պարոն Ավետիսյանն ասաց, որ տարբեր մարդիկ տարբեր մարդկանց կարող են ուզենալ նախագահ տեսնել. «Չեմ կարծում, որ կուսակցական լիդերներ լինեն, որոնց ասեն` ուզում ենք նախագահ, իրենք ասեն` չենք ուզում: Այսօր շատ հետարքրքիր իրավիճակ է, բայց, համենայնդեպս, դեռեւս իշխանությունն իր խոսքը չի ասել, ընտրությունները կգան, Հանրապետական կուսակցությունն իր ծանր խոսքը կասի: Իսկ մնացածն ի՞նչ է` քաղաքական թեժ աշուն է, փորձում են ամեն մեկն յուրովի իր ցանկություններով ու մտահղացումներով կիսվի, նորմալ է: Իսկ խոսքը, վերջին հաշվով, մնում է Հանրապետականին, որը, ժամանակը կգա`իր խոսքը կասի»:

Suqias-Avetisyan
Եռյակի խոստացած վաղվա հուժկու հանրահավաքից կարծես թե իշխանափոխության գործընթաց է սկսվելու, մեր այս դիտարկմանն էլ ՀՀԿ պատգամավորն արձագանքեց. «Ես նորմալ եմ վերաբերվում հանրահավաքներին, եթե դրանք ցիվիլ են, ոչ թե անկառավարելի: Ցանկացած հանրահավաքի ժամանակ կարելի է ցանկացած տիպի կոչեր հնչեցնել, լինում են մարդիկ, որ ոգեւորվում են` հենց էդ ամբիոնը տեսնում են, փորձում են իրենց այլ կարգավիճակում տեսնել: Բայց, ցանկացած իշխանափոխություն, դա մենք գիտենք, Սահմանադրական նորմ է, այնպես որ, հանրահավաքին կարող են մարդիկ ոգեւորվեն, ճառեր ասեն, բայց իշխանափոխությունը ցիվիլ ձեւին, Սահմանադրությանը պետք է համապատասխանի` օրինական ընտրություններ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ says:

    ՀՀԿ-ականները դեռ շարունակում են մտածել, որ վերջին խոսքը Հնարապետականինն է. դեռ ինքնախաբեության մեջ են ու չեն ուզւոմ իրականությանը բաց աչքերով նայել

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031