Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի առաջարկով նախարարության աշխատակազմը միացավ Գյումրիում «Թումո» ուսումնակրթական կենտրոն հիմնելու համար կազմակերպված դրամահավաքին:
«Թումո» կենտրոնը հնարավորություն է տալիս պատանիներին ստանալ կրթություն և ունենալ աշխատանք երկրի առաջատար ընկերություններում:
Նախարարից մինչև առաջին կարգի մասնագետ այս նպատակով կազմակերպված դրամահավաքին անձնական ներդրում կատարելով մեկ միլիոն դրամ են հանգանակել և փոխանցել ի նպաստ «Թումո» կենտրոնի կառուցման համար բացված հաշվեհամարին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ