Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ հանձնակատարը՝ Շահեն Հարությունյանի մասին. «15 տարեկան երեխային 4-5 տարվա բանտարկությունը նման է ցմահ բանտարկության»

Հոկտեմբեր 09,2014 17:31

«Հայաստանը պետք է զբաղվի գենդերային անհավասարության հարցերով և ուժեղացնի դատական մարմնի անկախությունը» խորագրով ասուլիսին այսօր ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսը մտահոգություն հայտնեց, թե ՀՀ արդարադատությունը ավելի «երեխայամետ պիտի լինի»:

Այս առիթով հարց հնչեց՝ ի՞նչ գնահատական կտա այն մասին, որ Շանթ Հարությունյանի որդին՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին դատապարտում են 5-ամյա ազատազրկման: ԵԽ հանձնակատարը պատասխանեց. «Այս թեման քննարկել եմ թե խորհրդարանում, թե գլխավոր դատախազի հետ: Արդարադատության իրականացման հարցում մեր քննարկումների հիմնական նպատակներից մեկն է նվազեցնել հավանականությունը, որ արդարադատությունը իրականացվի ընտրովի ձևով: Այլ կերպ ասած՝ այն անձինք, ովքեր ոտնձգությունների են ենթարկում ցույցերի ժամանակ մարդու իրավունքների պաշտպանների դեմ, նրանք պիտի ենթարկվեն նույն արդարադատությանը, ինչ նրանք, ովքեր ցույց են անում: Դա պետք է լինի համաչափ և երեխաների հանդեպ վերաբերմունքը չպետք է լինի նույնը, ինչ մեծահասակների հանդեպ, 15 տարեկան երեխայի համար 4-5 տարվա ազատազրկումը նման է ցմահ ազատազրկման: Ես այս հարցը ներկայացրել եմ նաև գլխավոր դատախազին. Նա ասաց, որ օրենսդրությունն իրեն հնարավորություն չի տալիս, որ դատավորից այլ տեսակ որոշում ընկալի»:

Շանթ Հարությունյանի հարազատները նամակ են փոխանցել Նիլս Մուիժնիեկսին: ԵԽ հանձնակատարն ասաց, որ իր թիմը ստուգելու է նամակում եղած փաստերը, այնուհետև կտրամադրի ԵԽԽՎ-ում իր այն գործընկերների հետ, ովքեր հետաքրքրված կլինեն դրանով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031