«Էրեբունի- Երևան 2796» տոնակատարությանը ՀՊՃՀ ուսանողները ներգրավված են լինելու շուրջ 500 ուսանողներով: Տոնական միջոցառումների նախօրյակին ուսանողները սեփական նախաձեռնությամբ Երևանի, ինչպես նաև «Էրեբունի- Երևան 2796»-ը խորհրդանշող դրոշներով տոնական երթ են կազմակերպել: Այն մեկնարկել է ՀՊՃՀ գլխավոր մասնաշենքից և հասել Երևանի քաղաքապետարանի վարչական շենք:
Ըստ էության, այս նախաձեռնությունը փորձնական բնույթ է կրել, քանի որ ուսանողների մասնակցությամբ հիմնական երթը նույն երթուղով տեղի կունենա տոնակատարության 2-րդ օրը`հոկտեմբերի 12-ին: Այդ օրը ՀՊՃՀ ուսանողներից կազմված խումբը պատկերելու է նաև հայոց եռագույնն ու ՀՀ պետական զինանշանը:
Երևանի քաղաքապետարան