Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում Նորաշենի ամրացման աշխատանքներ են սկսվել

Հոկտեմբեր 09,2014 16:50

8 հոկտեմբերի 2014թ….Օր, որին թբիլիսահայերը սպասել են ավելի քան 20 տարի…Օր, երբ սկսվեց Թբիլիսիի կենտրոնում գժտվող հայկական Նորաշեն եկեղեցու ամրացման աշխատանքները…

Նորաշենի ամրացման աշխատանքների սկզբին նախորդում էր կառավարական
հանձնաժողովի բազմամսյա աշխատանքը: Կառավարական հանձնաժողովի կազմում էին
Վրաստանի Մշակույթի նախարարության, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց
Թեմի, Վրաց Պատրիարքարանի, «Բազմազգ Վրաստան» և «21 դար»
կազմակերպությունների ներկայացուցիչները: Կառավարական հանձնաժողովի
հիմնական նպատակն է այն խնդիրների լուծման ուղիների մշակումը, որը չի
կարողացել իր հանգուցալուծումը գտնել երկար տարիների ընթացքում:

Իսկ խնդիրը կայանում է նրանում, որ Վրաստանի անկախության ձեռքբերումից
հետո, 1991թ.-ից պետությունը սկսել է վարել խտրական քաղաքականություն
կրոնական «փոքրամասնությունների» հանդեպ: Խտրական քաղաքականության
գոյության ամենավառ ապացույցը դարձավ այն, որ կրոնական շենքերը, որոնք մինչ
խորհրդային բռնագրավումը պատկանում էին տարբեր կրոնական միաբանություններին
(Հայ Առաքելական, Հռոմեական-կաթոլիկ, Լյութերական եկեղեցիներին և այլն),
Վրաստանի անկախության հռչակումից հետո անցան Վրաստանի Պատրիարքարանի
հովանու ներքո: Արդյունքում վրացական եկեղեցին իրականացրել է եկեղեցական
շենքերի փաստացի բռնագրավում և նվաճում, հիմնականում հայկական և կաթոլիկ:
Շատ եկեղեցիներ, որոնք առաջ հայկական էին, այսօր արդեն վերափոխվել են
վրացականի… Այն եկեղեցական հաստատությունները (Թբիլիսիում և շրջաններում),
որոնք վրացական եկեղեցին «չի հասցրել» նվաճել, հայտարարված են
«վիճահարույց»:

Այսպես կոչված «վիճահարույց» եկեղեցիների դրությունը նախանձելի չէ…
Եկեղեցական շենքերի պատկանելության վեճը արդեն ձգվում է 20 տարուց ավելի,
միևնույն ժամանակ վեճի առարկաները ոչնչացվում են: Բառիս բուն իմաստով: Որոշ
դեպքերում մտածված, որոշ դեպքերում էլ անուղղակի մտածված` բնական
գործոնների ազդեցությամբ… Քրիստոնյա երկրում քրիստոնեական եկեղեցու
ոչնչացման վերջին փաստը կատարվել է բոլորովին վերջերս` սեպտեմբերի 21-ին,
երբ քանդվեց «վիճահարույց» Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը: Մինչ այդ քանդվել
էր Սուրբ Նշանը, ավելի առաջ Մուղնեցոց Սուրբ Գևորգը և այլն:

Ամեն նման քանդվելու փաստից հետո պետությունը հրապարակայնորեն խոստանում է
հետագայում թույլ չտալ երկրի մշակութային ժառանգության ոչնչացում, մինչդեռ
իրականում ոչինչ չի փոխվում: Եկեղեցիները շարունակում են քանդվել…

Այդ կերպ, Նորաշենի ամրացման աշխատանքների մեկնարկը աննախադեպ առաջընթաց
է: Մեռած վայրի տեղաշարժ… Դա առաջին վիճելի եկեղեցին է, որի ամրացումը
իրականացվում է մինչ նրա քանդվելը կամ վնասվելը:

«Նորաշեն եկեղեցու ամրացման աշխատանքները կձգվեն մոտավորապես մեկ տարի:
Աշխատանքներն իրականացնում է Վրաստանի մշակույթի նախարարությունը և տվյալ
աշխատանքների նպատակն է թույլ չտալ եկեղեցիները ոչնչացումը: Հարկ է նշել,
որ Նորաշեն տաճարի ամրացման աշխատանքներ սկսելու որոշումը հանձնաժողովը
ընդունեց միայն այն բանից հետո, երբ մենք հարցից տարանջատեցինք քաղաքական
գործոնը: Այսինքն հանձնաժողովը պայմանավորվել է, որ առաջին հերթին
անհրաժեշտ է ամրացնել եկեղեցու շենքը, թույլ չտալ նրա քանդվելը, և շենքը
փրկելուց հետո միայն թող կողմերը նստեն և որոշեն, թե ում է պատկանում
շենքը: Մենք կարծում ենք, որ դա միակ ճիշտ ուղին է: Հայկական և վրացական
եկեղեցիները արդեն 20 տարուց ավել է, ինչ վիճում են եկեղեցական շենքերի
պատկանելության շուրջ, և միաժամանակ Մենք Վրաստանի քաղաքացիներս և
վիրահայերս, կորցնում ենք պատմամշակութային ժառանգության հուշարձանները…
Այդ քաղաքականության պատճառով մենք արդեն կորցրել ենք շատ ժամանակ և շատ
հուշարձաններ: Եկել է մոտեցումը փոխելու ժամանակը: Նորաշենի ամրացման
աշխատանքների սկիզբը տվյալ հարցի շուրջ քաղաքականության փոփոխության
արդյունք է: Եկեղեցին կամրացվի, կպաշտպանվի ոչնչացումից: Բարեբախտաբար մենք
ականատեսը չենք լինի, թե ինչպես է ոչնչանում Նորաշենը մյուս եկեղեցիների
նման… Հանձնաժողովի որոշմամբ կամրացվեն հիմքը և պատերը: Ինչ վերաբերում է
արտաքինին, ապա նրան ոչ ոք չի դիպչի: Ամեն ինչ կմնա ինչպես որ կա»,
-խմբագրության հետ զրույցում ասաց կառավարական հանձնաժողովի անդամ,
«Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:

Դե´ ինչ: Նորաշեն տաճարի հարցը շարժվեց մեռած տեղից… Թե ինչո՞վ կավարտվի
եկեղեցու պատկանելության «վիճելի» հարցը կախված է մեզնից յուրաքանչյուրից:
Կախված է նրանից, թե ինչքան արդյունավետ կկարողանա վիրահայությունը
համակարգել իր քայլերն այդ ուղղությամբ և պաշտպանել իր արդար շահերը:

Ցավոք, այն պայմաններում, որտեղ մենք ապրում ենք, ստիպված ենք ապացուցել
այն, ինչ այնպես էլ պարզ է բոլորի համար… Ստիպված ենք ապացուցել, որ
հայկական եկեղեցական ճարտարապետության բոլոր կանոնների համաձայն և տեսանելի
ապացույցով` ներքին գեղանկարչության և ինտերիերի տեսքով կառուցված եկեղեցին
հայկական է… Էլ չենք խոսում այն մասին, որ գոյություն ունեն բազում
հաստատող փաստաթղթեր և վկայականներ, որոնք փաստում են, որ Նորաշենն ու այլ
եկեղեցիները բացի մեզնից` հայերից, ուրիշ ոչ ոքի չեն պատանում: Ահա այսպիսի
իրականություն: Այն չի կարելի հասկանալ և արդարացնել, բայց անհրաժեշտ է
հաշվի առնել և իրականությանը դիմակայել և մեր համառությամբ ու
նպատակաուղղվածությամբ հասնել խնդրի արդար լուծմանը:

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031