Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալերգիան տարիք չի հարցնում». ալերգոլոգ

Հոկտեմբեր 09,2014 16:41

Հայաստանում վերջին տարիներին ալերգիկ հիվանդությունների աճ է նկատվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համալսարանական կլինիկական հիվանդանոցի ալերգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նարինե Պանդիկյանը՝ ալերգիաների զարգացման համար վտանգավոր ժամանակաշրջան համարելով գարնան սկիզբը և ամառը: Ալերգոլոգը նշեց, որ այս հիվանդությունը տարիք չի հարցնում. այն կարող է առաջանալ ինչպես նորածնի, այնպես էլ տարեց մարդու մոտ:

«Բոլոր մարդիկ էլ ալերգիայի հակում ունեն, իսկ հիվանդության առաջացման պատճառները տարբեր են՝ արևը, միջատների խայթոցները, չոր եղանակը, օդի աղտոտվածությունը, սնունդն ու դեղորայքը»,-ասում է տիկին Պանդիկյանը՝ հավելելով, որ ալերգիաները մարդկանց մոտ արտահայտվում են ալերգիկ հարբուխի տեսքով, քորով ևւ ցանով: Մասնագետի խոսքով ` ալերգիաների դեպքում չպետք է ինքնաբուժությամբ զբաղվել, այլ պետք է անմիջապես բժշկի դիմել՝ հետագա բարդացումներից խուսափելու համար: «Որքան շուտ դիմեն, այնքան լավ` թե՛ իրենց, թե՛ բուժող բժշկի համար:

Շատ հաճախ հիվանդներ ենք ունենում, ովքեր մեզ արդեն դիմում են ոչ թե ալերգիկ ռեակցիաներով, այլ զարգացած բրոնխյալ ասթմայի գանգատներով»,-նշում է Պանդիկյանը, ապա ավելացնում, որ ալերգիան ունի ժառանգական բնույթ: Եթե ծնողներից մեկն ալերգիա ունի, ապա հավանականությունը մեծ է, որ երեխան եւս ալերգիա կունենա: Բժիշկը համաձայն չէ այն կարծիք-տեսակետի հետ, թե ալերգիան անբուժելի հիվանդություն է. «Երբ հարց ես տալիս հիվանդին՝ ինչու ժամանակին չեք դիմել բժշկի, միշտ նույն պատասխանն ես լսում՝ միևնույն է՝ ալերգիան չի բուժվում, ինչն իմ կարծիքով՝ սխալ մոտեցում է: Գրանցվել է դեպք, երբ հիվանդը ստանալով համապատասխան բուժում, կարողացել է մասնակցել օլիմպիական խաղերին»:

Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031