Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը նախագահի ընտրություններում իմ թեկնածությունը կառաջադրեն, դրան պատրաստ եմ»

Հոկտեմբեր 09,2014 16:35

Երեւանում գտնվող ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի, ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիգեի` Երեւանից մեկնելուց առաջ հրավիրված մամուլի ասուլիսում քաղաքական հարցերը չշրջանցվեցին: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին հարց ուղղվեց, թե հնարավո՞ր է` գալիք նախագահական ընտրություններում նա իր թեկնածությունն առաջադրի:

«Իմ մտքում 4-5 թեկնածու կա նոր նախագահի ընտրության համար, որոնք արժանապատիվ մարդիկ են եւ կարող են այս երկիրը զարգացման ուղու վրա դնել եւ խնդիրը կարգավորել: Եթե իմ քաղաքական գործընկերները եւ հանրությունը նրանցից որեւէ մեկի թեկնածությունը կառաջադրեն, ես պատրաստ եմ նրան պաշտպանել, նրա կողքը կանգնել: Իսկ եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը ներկայացրեցին, որ իմ կարիքը կա այդ դժվարին պահին, որ իմ թեկնածությունը պետք է դնել, հիմա ասում եմ, որ ես դրան էլ եմ պատրաստ:

Ու անմիջապես կարող եմ ասել. մի քանի ամսվա ընթացքում կարեւորագույն խնդիրները լուծումներ կունենան, պետությունը կդրվի ճիշտ ուղու վրա, ճիշտ հիմքերի վրա: Ու դա ոչ թե միայն խոսքերով, այլ մարդիկ` բոլոր ոլորտներում, դա կզգան իրենց ապրելակերպով, իրենց առօրյայով եւ իրենց գործունեությամբ: Եվ կարող եմ մի բան էլ ասել. այդ ժամանակ չի լինի միանձնյա որոշում, կամ մի կուսակցության որոշում: Բոլոր կուսակցություններում կան բանիմաց, խելացի շատ մարդիկ, որը մեր ազգի հարստությունն է: Կան անհատներ, ոչ թե կուսակցական պատկանելությամբ, որ բանիմաց են: Եվ դա ազգի հարստությունն է: Պետք է համախմբվի, քննարկվի, լսվի եւ կարողանանք ճիշտ որոշում կայացնել: Աշխարհում չկա մի խնդիր, որը լուծում չունենա: Մարդիկ պետք է բարի լինեն` քննարկելու, լսելու, տվյալ իրավիճակը պատկերացնելու, որ ժողովուրդը, պետությունը դա կարողանա իր վրա զգալ», – պատասխանեց Գագիկ Ծառուկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031