Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի երկքաղաքացիներին պահանջ չի ներկայացվում քաղաքացիությունից հրաժարվելու

Հոկտեմբեր 09,2014 16:21

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանն ու նույն վարչության հսկողության բաժնի պետն այսօր ասուլիսում անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններին, ասացին, որ 2 ամիս առաջ ՌԴ-ի նշյալ օրենսգրքում փոփոխություն էր եղել, եւ վերջնաժամկետը մինչեւ հոկտեմբերի 4-ն էր:

Օգոստոսի 4-ից էր օրենքը գործելու:

Ըստ այդ փոփոխությունների, այլ երկրներում մշտական բնակություն ունեցող անձինք, կամ ժամանակավոր կացութաձեւ ունեցող անձինք պետք է տեղեկացնեն այդ մասին Ռուսաստանի միգրացիոն ծառայությանը:

Եթե նրանք այդ մասին չեն տեղեկացնում, նշանակվում է տուգանք 200 000 ռուբլու չափով՝ մոտ 8000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Եթե Ռուսաստանում բնակվող այլազգին իր կամքով կներկայանա հոկտեմբերի 4-ից հետո միգրացիոն ծառայություն, ապա տուգանքը կլինի 500 ռուբլուց մինչեւ 1000 ռուբլի: Եթե նրանք չունեն հաշվառում, մշտապես բնակվում են ՌԴ-ում. դիվանագիտական հաշվառման են կանգնած, այդ ժամանակ նույնպես պետք է իրազեկեն իրենց հյուպատոսական հաշվառման մասին, փոստային ծառայության միջոցով:
Ըստ ոստիկանության գնդապետի, որեւէ մեկը պահանջ չի ներկայացնում հրաժարվել երկքաղաքացիությունից:

Ի դեպ, Հայաստանում առանց վիզայի քաղաքացին կարող է մնալ մինչեւ 180 օր: Եթե ՌԴ քաղաքացի է եւ ՀՀ քաղաքացի՝ ժամկետային սահմանում գոյություն չունի:
Մ. Սարդարյանը ներկայացրեց իրենց վարչության գործառույթները, 2014 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կատարած աշխատանքները:

Ըստ նրա, իրենց են դիմել 9017 անձ՝ քաղաքացիություն ձեռք բերելու համար, 1667-ը՝ դադարեցնելու համար:

230 անձի տրվել է օտարերկրյա քաղաքացիության հրավեր ձեւակերպելու թույլտվություն:
304 -ը ստացել է փախստականի կոնվենցիոն ճամփորդական անձնագիր:

Ի դեպ, ըստ պաշտոնական տեղեկատվության , նույնականացման քարտ ստացել է 108 800 000 անձ, իսկ 930 519-ին հանձնվել են կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր:

«Ներսի» անձնագիրը ՝ նույնականացման քարտը՝ արժե 3000 դրամ, իսկ «դրսի» անձնագիրը՝ կենսաչափական տվյալներով՝ 25 000 դրամ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031