Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան կրթական ծրագրից Ռուսաստանի հրաժարվելը օգուտ է բերել Հայաստանին. Newsru

Հոկտեմբեր 09,2014 16:12

ԱՄՆ-ի հետ դպրոցականների փոխանակման «Future Leaders Exchange» (FLEX) ավելի քան 20 տարվա ծրագրից Ռուսաստանի հրաժարվելը, համագործակցության ավելի լայն հնարավորություն է ստեղծել Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար, գրում է  «Նյուզռու»-ն՝ հղում անելով «Նյու Յորք Թայմս»-ին: Այժմ ռուս բարձր դասարանցիների համար հատկացված տեղերը կտրվեն նշված երկրներին:

Ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ Ռուսաստանի համար նախատեսված 240 տեղից կեսը կտրվի Ուկրաինային, իսկ մյուս կեսը կբաշխվի Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի միջև:

Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ ծրագրից հրաժարվելու որոշման պատճառը եղել է այն, որ ԱՄՆ մեկնած ռուս դեռահասներից մեկը ցանկություն է հայտնել այնտեղ մնալ՝ խոստովանելով, որ ինքը միասեռական է:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031