Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Վաղվա հանրահավաքը վաղն է ավարտվելու»

Հոկտեմբեր 09,2014 15:53

«Սա կլինի վերջին տարիների թերևս ամենաբազմամարդ հանրահավաքը»,- այսօր քառյակի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում խոսելով վաղվա հանրահավաքից`կանխատեսեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Նա տեղեկացրեց նաեւ , որ վաղը գործելու է թեժ գիծ, որտեղ անմիջապես կարձագանքեն իշխանությունների կողմից կիրառվող բոլոր հակաքայլերին: «Օպերատիվ արձագանք կլինի, ունենք հինգ-վեց թիմեր, որ կլինեն տեղերում։ Պատգամավորներ են լինելու, տեսախցիկ, լրագրողներ։ Ունենալով փորձ, նախապատրաստվել ենք»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Նա տեղեկացրել էր, որ վաղը եռյակը ներկայացնելու է 12+1 կետերի գնահատականը, լրագրողների հարցերին ի պատասխան, Ռուբեն Հակոբյանը հստակեցրեց, քանի որ երեք քաղաքական ուժերի հանրահավաքն է, կհնչի երեքի քաղաքական գնահատականը: Հիշեցմանը, որ նախապես քանիցս հայտարարվել է, որ 12+1 կետերի գնահատականը լինելու է քառյակի`ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» մասով, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ քաղաքական գործընթաց է սկսվում, որն ունի իր հստակ ճանապարհային քարտեզը, հարցը քննարկվել է եւ որոշվել, որ ներկայացվելու է եռյակի տեսակետը. «Փաստաթուղթն ուղարկվել է նաեւ ՀՅԴ-ին, իրենք հիմնականում կողմ են ներկայացված տեսակետներին, բայց որոշվեց, որ այն կհնչի երեք ուժերի կողմից»:

Այնուհանդերձ, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ դեռ չարժե ամբողջական գնահատական տալ, թե ՀՅԴ-ն վերջնականապես լքեց քառյակը: Նա նկատեց, որ 12+1 կետերն, ըստ էության, երկրորդ պլան են մղվել` տեղը զիջելով քաղաքական կարգախոսներին:

Հնարավոր համարում ե՞ք, որ Սերժ Սարգսյանը Բելառուսից վերադառնա արդեն ոչ որպես ՀՀ նախագահ, հարցին՝ Ռուբեն Հակոբյանը խորհուրդ տվեց հարցնել պարոն Սերժ Սարգսյանին`հավելելով, որ դա որոշվելու է «ձեզ եւ մեզ հետ միասին»: Դիտարկմանը, որ ցայսօր Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ է կայացրել անգամ սեփական թիմի հետ չորոշելով, բանախոսը համաձայնեց, այդպես էլ հստակ չպատասխանելով հարցին`ի՞նչ կարգավիճակով կվերադառնա Սերժ Սարգսյանը Բելառուսից:

Հստակ պատասխան չնհչեց նաեւ տարբեր կերպ տրված հարցին`եռյակի հանրահավաքներն ի՞նչ պարբերականությամբ են լինելու, վաղվա հանրահավաքից հետո հրապարակում հասարակությունը լինելո՞ւ է, թե՞ միայն քաղաքական ուժերն են լինելու. «Վաղվա հանրահավաքը վաղն է ավարտվելու: Մենք ասել ենք, որ հանրահավաքները, բողոքի ակցիաները շուրջօրյա են լինելու, որոշ հարցեր կան, որոնք հենց վաղը հանրահավաքի ժամանակ կճշտվեն, դրանք դիտում եմ տեխնիկական հարցեր»:

Հստակեցնող հարցին`վաղը հանրահավաքը կավարտվի, հետո նո՞ր հանրահավաք կլինի, հնչեց հետեւյալ պատասխանը. «Մենք կորոշենք: Այն, որ սա շարունակական գործընթաց է եւ վաղվա օրով չի ավարտվելու, դա հստակ է, թե կազմակերպչական ի՞նչ ճանապարհային քարտեզ կունենա`վաղը կորոշենք: Ինչի՞ պիտի ժողովրդին պահենք Ազատության հրապարակում: Պետք է տրամաբանության շրջանակում անել, որ մարդիկ ստիպված չլինեն: Պետք չէ ժողովրդին տանջամահ անել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031