Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված ասաց, որ վաղը հայկական կողմը պատրաստ է ստորագրել այդ համաձայնագիրը:
ԳՄ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հարցրեց՝ Սերժ Սարգսյանը ստորագրելո՞ւ է հաստատ, թե՞ չէ՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Կգա վաղը, կիմանաք»:
Ըստ Հովհաննես Իգիթյանի, հասարակությունը ընդունված է, որ նախապես իմանա, որովհետեւ խաղ չի սա. «Վաղը կարող է լինի գրգռված Ալիեւի նամակ, մեկ էլ այդ պահին Պուտինը կարող է գրիչ չտա կամ գրիչը չգրի: Գիտեք, հարցն այն չէ, որ մենք ուզում ենք քննադատել»:
Հովհաննես Իգիթյանը դժգոհեց, որ ԱԺ-ն այդ հարցի շուրջ այդպես էլ լսումներ չի կազմակերպել, որովհետեւ այդտեղ կան ռիսկեր. «Մենք մեկ տարուց ավելի է՝ չգիտենք ուր ենք գնում, անընդհատ հետաձգում են»:
Արտակ Դավթյանը վստահեցրեց, որ պետք է համաձայնագրերը պատրաստ լինեին, որ լսումներ կազմակերպվեր եւ քննարկվեր. «29 համաձայնագրեր պիտի վավերացվեն, էլ չնշեմ այն օրենքները, որոնք պիտի փոփոխվեն: ԵՏՄ-ին անդամակցելով՝ հոկտեմբերի 10-ը մեկնակետ կլինի Հայաստանի տնտեսական զարգացման համար: Հարյուր հազարավոր աշխատողներ որեւէ խնդիր չեն ունենա աշխատելու ՌԴ-ում:
Ես ժամանակ ունեցել եմ 5 հավելվածներն աչքի անցկացնել: Կարծում եմ, որ մենք ոչ թե պիտի Ուկրաինայի նման անենք, իրադարձություններն այնպես զարգացան, որ Ուկրաինան փաստորեն դարձավ պատերազմի թատերաբեմ՝ Արեւմուտքի եւ ՌԴ-ի մեջ: Մենք պիտի մտածենք, որ Հայաստանը կարող է լինել միավորող: Վաղ թե ուշ կգա մի պահ, որ Եվրոպա-ՌԴ հարաբերությունները պիտի կարգավորվեն՝ հաշվի առնելով գլոբալ շուկայի պահանջները»:
Հովհաննես Իգիթյանն ասաց, որ ինքը այդտեղ ոգեւորվելու բան չի տեսնում. «Մեր աշխատողները ՌԴ-ում աշխատում են անլեգալ, նրանց համար ոչինչ չի փոխվելու: Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի որոշումից հետո հայ վարորդին խալաթ են հագցրել, 4 հայ է այնտեղ զոհվել, 6 հայ են նստացրել, օլիմպիադայի շինարարության ժամանակ 600 հայ զրկվել է աշխատավարձից, այսինքն, հայերի հանդեպ բան չի փոխվել: Ուրախանում ենք, որ տրանսֆերտներ կլինեն: Տրանսֆերտների վրա հույս մի դրեք, որովհետեւ հենց դժվարացավ վիճակը ՌԴ-ում, այդ տրանսֆերտ ուղարկողներն իրենց ընտանիքները կբերեն այստեղ կպահեն, որովհետեւ աշխատանքը գնալով դժվարանում է ՌԴ-ում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Թատերաբե*մ:Վերև թռչես, ներքև թռչես,թատերաբեմ կլինի:Ավելի դաժան ու անողոք:Ես եմ ասում, անողոք տեսած անողոքս:Ես տեսնեմ, դուք` ո*չ: