Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում կարելի է մոռանալ դատական իշխանության մասին

Հոկտեմբեր 09,2014 15:33

«Հայաստանի դատական համակարգին անդրադառնալուց պետք է հիշել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի վեցերորդ կետին համապատասխանո՞ւմ է համակարգը, թե՞ ոչ»- այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա նշեց, որ, որպես կանոն, մարդու իրավունքները խախտում է գործադիր իշխանությունը, իսկ երբ քաղաքացին ցանկանում է վերականգնել իր խախտված իրավունքները, պետք է դիմի պետության այն օղակին, որը կախված չէ գործադիր իշխանությունից.

«Պետք չէ սպասել, որ կլինի այնպիսի նախագահ, որ այնքան բարի կլինի, որ դատավորներին իսկապես կասի, որ անկախ իրենից արդար աշխատեն, այդպիսի բան չի լինի: Դա հեքիաթներում է»:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` պարոն Իշխանյանը նշեց, որ փաթեթում իրական փոփոխություններ առկա չեն: Ավետիք Իշխանյանը հավելեց, որ ինքը կողմ է խորհրդարանական պետությանը եւ համարում է, որ դատական իշխանության անկախությունը լինում է միայն խորհրդարանական համակարգում, սակայն ինքը հայեցակարգում նման նախագիծ չի տեսել.

«Ես այդ փաթեթում չեմ տեսել տող, որտեղ գրված լինի` ինչպես պետք է դատական օրենսգիրքը փոփոխել, որպեսզի նախագահի ազդեցությունը չլինի դատավորների վրա»:

Իսկ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության դեպքում, պարոն Իշխանյանի կարծիքով` կարելի է արդեն մոռանալ դատական իշխանության մասին.

«Եթե այդ կառույցը այն լինի, ինչ ենթադրում է նրա նախաձեռնողը, ինչքան էլ ասենք տնտեսական կառույց, սրա ամբողջ միտքը քաղաքական է` Խորհրդային Միությունից հետո հերթական կայսրությունն է լինելու, որտեղ ընդհանուր քաղաքական խաղի կանոններ են լինելու եւ արժեքային համակարգը նույնն է լինելու, այսինքն` պարտադրվելու է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031