Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ավելի լուրջ ուսումնասիրություններ են պետք». Ռիչարդ Հովհաննիսյան

Հոկտեմբեր 09,2014 15:30

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունն (AIEA/ՀՈՒՄԸ) այսօր անցկացրեց իր հերթական՝ Հայագիտական միջազգային 13-րդ համաժողովը:

Համաժողովը, որին մասնակցում են հայագետներ տարբեր երկրներից, կշարունակվի մինչև հոկտեմբերի 11-ը:

Միջոցառման մեկնարկին մասնակիցներին ողջունելու էին եկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունը տասնամյակների ուղի է անցել, այն իր 33-ամյա պատմության ընթացքում բազմաթիվ հաջողություններ ու մեծ ձեռքբերումներ է գրանցել հայագիտության ոլորտում: Անվիճելի է ընկերակցության դերը նաև տարբեր հայագետների գիտական շփումների և կապերի ձևավորման ու ամրապնդման հարցում: Հուսով եմ՝ այս ընթացքը շարունակական կլինի: Մենք լիահույս ենք, որ ընկերակցության անդամները, որոնք 400-ն են, կդառնան լիիրավ մատենադարանցիներ»,- իր ողջույնի խոսքում ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:

«Հենց հայագետներով է իմաստավորվում այս բացառիկ, ազգային գանձի դերը մեր ազգային ինքնության լիարժեք գիտակցման և ազգայինը պահելու գործում: Հետևաբար, շատ ուրախ եմ, որ հայագետները հավաքվել են Հայաստանում և անդրադառնում են իրենց մասնագիտական գործունեությանը»,- ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը:

«Չկա այնպիսի մի ոլորտ, որտեղ ուսումնասիրություններ չլինեն անելու: Տարբեր տեսակետներն ու բանավեճերը երբեք թույլ չեն տա, որ ուսումնասիրություններն ավարտվեն: Անձամբ ինձ հիմա շատ է մտահոգում հայ ժողովրդի ծագման հարցի՝ չափից դուրս քաղաքականացված լինելը,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը,- ավելի լուրջ ուսումնասիրություններ են պետք:

Մեզ թվում է, թե մենք, օրինակ, Հայոց ցեղասպանության մասին ամեն ինչ գիտենք, բայց դա այդպես չէ: Դժբախտաբար, շատ քիչ թուրքագետներ, օսմանագետներ ունենք»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031