Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ալավերդյան. «Պետք է հիասթափեցնեմ, այնպես չէ, որ օրենքը կասեցվել է» (տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2014 15:21

«Կյանքը դոգմա չէ, եթե հասարակության պահանջ կա, այդ պահանջը արդարացված է, եւ այդ պահանջի կիրառման մեխանիզմ կա, պետք է անպայման ընդառաջ գնալ»,-այսօր կառավարության նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսին «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխության մասին ասաց ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:

Aravot.am-ի հարցին`ինչ կարծիք ունի փոխնախարարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների այն պնդման մասին որ օրենքում փոփոխություն կատարվեց, որպեսզի դժգոհ զանգվածը հանդարտվի ու հոկտեմբերի 10-ին եռյակի հանրահավաքին չմասնակցեն, պարոն Ալավերդյանն ասաց` պետք է հիասթափեցնեմ, այնպես չէ, որ օրենքը կասեցվել է, այն հետաձգվել է. «Սխալ մեկնաբանություն է: Օրենքի այն պահանջը, որով տնտեսվարող սուբյեկտները պետք է տեղեկությունները 10-օրյա ժամկետում տրամադրեին հարկային մարմնին, այդ 10-օրյա ժամկետը հետաձգվել է մինչեւ փետրվարի 1-ը:

Հոկտեմբերի 1-ից օրենքն ուժի մեջ է, մենք հետեւողականորեն 1% ենք գանձելու շրջանառության հարկ վճարողից: Աշխատանքներ ենք տանելու, տուգանքի չենք ենթարկելու, եթե տեղեկությունները չտրամադրեն, եթե տրամադրեն՝ շատ լավ: Եթե տեղեկություն տրամադրեն, որ խոշորները փաստաթուղթ չեն տրամադրում, էլի կընդունենք այդ տեղեկությունները՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Ցանկացած օրենսդրություն կիրառելու համար ժամանակ է պետք, փորձություններ են պետք, սա առաջին անգամը չէ, կհաղթահարենք, կանցնենք առաջ»:

Փոխնախարարն էլ իր վերադասների պես վստահեցրեց, որ օրենքի նպատակը փաստաթղթաշրջանառության ապահովման միջոցով երկրում կրճատել ստվերային շրջանառությունը` «Էդ դեղը որտեղի՞ց, էդ ոսկին որտեղի՞ց, ումի՞ց, ի՞նչ քանակությամբ: Ով ուզում է լինի, շաքարավազ, ինչ ապրանք ուզում է լինի, որտեղի՞ց, ի՞նչ գնով տվեցին: Այսօր մենք համարձակություն ենք վերցրել, որ սա կիրառենք»:

Aravot.am-ի այն հարցին էլ` ինչո՞ւ են հենց փոքրերի միջոցով փորձում խոշորներին ստվերից հանել, արդյոք խոշորներն այնքան են «հաբռգել», անկառավարելի դարձել, որ կառավարությունը չի կարողանում ազդել նրանց վրա, ուստի ՓՄՁ-ի միջոցով է փորձեր անում, պարոն Ալավերդյանը հրաժարվեց պատասխանել, վստահեցնելով` որ շտապում է, ժամանակ չունի, հետո մանրամասն այդ հարցին կպատասխանի:
Նշենք՝ փոխնախարարն այսօր ասաց, որ Շրջանառության հարկը վերաբերում է ավելի քան 55 հազար տնտեսվարող սուբյեկտների:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031