Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ակտիվությունը վտանգավոր է տարածաշրջանի կայունության համար և կարող է լուրջ հետևանքների բերել, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ Անդրկովկասի կայունության և անվտանգության ապահովման վերաբերյալ Ժնևում կայացած քննարկումից հետո:
«Այդ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը և ռազմական ծրագրերը, որոնք նրանք անում են Վրաստանի հետ, տարածաշրջանի կայունության համար միշտ սպառնալիք է ստեղծում և անհանգստացնում է հարևաններին , – ասել է Կարասինը, – մենք մեր վրացի և ամերիկացի գործընկերներին հորդորել ենք շատ ուշադիր լինել այդ հարցում, քանի որ այն կարող է խախտել տարածաշրջանում գոյություն ունեցող հավասարակշռությունը և կայունության համար լուրջ հետևանքների բերել»:
Անդրադառնալով սեպտեմբերին Ուեսլում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որտեղ Վրաստանին առաջարկվել է «համագործակցության ընդլայնման» փաթեթ, փոխնախարարն ասել է. «Վրաստանի հարևանների մոտ այն մեծացնում է մտահոգության զգացումը»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ