Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքիչ մեքենաներում` ՀԴՄ-ներ (տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2014 15:05

Այսօր կառավարության նիստին որոշվեց առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով դուրսգրման կարգը:

Այսօր նիստից հետո ասուլիսին ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն ասաց, որ ապրանքների վերադարձի, քանակների ճշգրտումներ են լինում մեքենաների վրա ՀԴՄ-ներ տեղադրելով եւ համապատասխան ծրագրային ապահովվածություն ունենալով, տնտեսվարողները կարող են ապրանքների դուրսգրումն իրականացնել անմիջապես տրանսպորտի վրայից` ՀԴՄ-ի միջոցով: Այսինքն` թղթային եղանակից անցում է կատարվում էլեկտրոնայինին:

Փոխնախարարի ներկայացմամբ` ապրանքներ առաքող ավտոմեքենաներում ՀԴՄ-ների տեղադրումը կամավոր է լինելու եւ այն վերաբերում է բոլոր տեսակի մեծածախ առաքվող ապրանքներին: Սակայն, որոշումը չի վերաբերում այն գյուղացիներին, որոնք իրենց ապրանքը տեղափոխում են շուկա` վաճառքի:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031