Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եռյակի լիդերները կմասնակցեն հանրահավաքին. Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ էլ կունենա (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2014 14:49

«12+1 կետերի միասնական գնահատականը տրված է, հայտարարությունը վաղը կտրվի մամուլին, երեք կուսակցությունների`ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» ղեկավարներն էլ մասնակցելու են վաղվա հանրահավաքին, հանրահավաքից հետո կլինի երթ`ամենայն հավանականությամբ Մաշտոցի պողոտա-Ամիրյան-հրապարակ երթուղով»,- քիչ առաջ ավարտված եռյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Եռյակի նիստում քննարկվել են նաեւ այլ` կազմակերպչական հարցերին վերաբերող խնդիրներ:

Aravot.am-ի հարցին`քննարկման ժամանակ հստակեցվե՞ց`վաղը հարթակից հրաժարականի պահանջ հնչելո՞ւ է եւ ո՞ւմ հրաժարականի պահանջն է հնչելու, մանավանդ, որ երեք կուսակցությունների առաջնորդներն էլ մասնակցելու են հանրահավաքին, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Այդ քաղաքական օրակարգը վաղն ամբողջությամբ ձեզ կտան»:

Մեր հստակեցնող հարցին`որոշում կա վա՞ղը կհրապարակվի, թե՞ դեռ հստակ որոշում չկա, բանախոսը պատասխանեց. «Գոնե վերջին երկու-երեք հանրահավաքների ժամանակ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից արդեն հայտարարվեց, որ այս համախմբումը, եռամիասնության քաղաքական օրակարգը ամբողջական իշխանափոխությունն է»:

Լրագրողներից մեկի հարցին, որ ՀՀԿ-ականները թերահավատ են ընկալում իշխանափոխության մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ դրանք չեն հնչեցրել եռյակի լիդերները: Կհնչի՞ արդեն լիդերների կողմից իշխանափոխության պահանջ, Հակոբյանն ասաց. «ՀՀԿ կուսակցության իմ հարգելի գործընկեր-պատգամավորներին, բոլորին վաղը հրավիրում եմ հանրահավաքին լսել, թե ո՞ր առաջնորդն ինչպիսի ասելիքով է ներկայանալու»:

Aravot.am-ի հստակեցնող հարցին`եռյակի առաջնորդների ելույթնե՞ր էլ են նախատեսված, պարոն Հակոբյանն ասաց. «Ցանկության հարց է: Ես կարող եմ ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունենալու է»:

Հանրահավաքում շեշտը դրվելու է իշխանափոխությա՞ն վրա`հարցի պատասխանն էլ եղավ. «Ընդգրկուն օրակարգ կլինի, ոչ միայն կներկայանանք, կասենք, իշխանափոխություն և վերջ։ Անդրադարձ կլինի նաև սահմանադրական փոփոխություններին և 12 կետերին»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031