Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Կոստանյանը ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Հոկտեմբեր 09,2014 14:42

ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուիժնիեկսի /Nils Muizhnieks/ գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանը, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ա. Պապիկյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել մարտի մեկի գործի քննությանը, ինչպես նաև ՀՀ-ում անչափահասների և կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված առկա օրենսդրական խնդիրներին: Հանձնակատարի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը անդրադարձել է նաև քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման հետ կապված հարցերին:

ՀՀ գլխավոր դատախազը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է ՀՀ պետական սահմանի մի շարք տեղամասերում արձանագրված միջադեպերի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, ներառյալ հոդված 389-ը (Միջազգային ահաբեկչություն), հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին՝ միջազգային փորձագետների մասնակցության հարցը, ինչպես նաև հանձնակատարի գրասենյակի հնարավոր ներգրավվածությունը նման միջադեպերի քննությանը:

ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը` որպես ՀՀ գլխավոր դատախազ և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ: Երկուստեք կարևորվել է փոխգործակցությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև միջազգային տարբեր ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031