Լրահոս
Օրվա լրահոսը

Ռայներ Մորել. Մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանության փաստը

Հոկտեմբեր 09,2014 14:19

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Բաց թողնված խաղաղությունից մինչեւ Եվրամիության հիմնումը» միջոցառման ընթացքում Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը` նշելով, որ գուցե Թուրքիային ավելի երկար ժամանակ է պետք խորհելու համար.

«Մենք փորձել ենք Իսրայելի հետ եւ կարծում եմ` ստացվել է: Բայց մենք իրավունք չունենք ինչ-որ մեկին պարտադրել հարցը»:

Դեսպանը հավելեց, որ Գերմանիան Հայոց ցեղասպանության փաստը ճանաչում է, եւ գիտակցում է, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Նա նշեց, որ ցեղասպանության մասին կա մեծ գրականություն, որի հեղինակների թվում կան նաեւ գերմանացիներ.

«Մենք միշտ էլ գիտակցել ենք, որ մեծ ողբերգություն է տեղի ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում, եւ Բունդեսթագում կա բանաձեւ եւ ցեղասպանության փաստ այնտեղ հիշատակվում է, եւ բացասական գնահատական է տրվում այդ երեւույթին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031