Լրահոս
Օրվա լրահոսը

Անրի Ռենո. «Չկա ռազմական լուծում հայ-ադրբեջանական թնջուկին»

Հոկտեմբեր 09,2014 14:04

«Գերմանիայի՝ Ֆրանսիայի հետ հաշտությունը մեծ օրինակ է եւ շատ ժողովուրդներ կարող են դրանից դասեր քաղել»,- այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Բաց թողնված խաղաղությունից մինչեւ Եվրամիության հիմնումը» միջոցառման ընթացքում հայտարարեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Դեսպանը համարում է, որ երկու երկրների միջեւ ստեղծված իրավիճակը յուրահատուկ էր:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի օրինակին՝ Ռայներ Մորելը նշեց, որ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է երկու կողմերի կամքը. «Ընդ որում՝ վերեւից եկող կամքը կարեւոր չէ, ներքեւից կամքն է կարեւոր: Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տիրող իրավիճակը դիտենք, դա իսկապես բարդ է, կա ԵԱՀԿ-ն, որը զբաղվում է այդ խնդիրով եւ փորձում է պահպանել զինադադարը: Բայց միանշանակ պետք է հաջորդ քայլն էլ անել, որն է երկխոսությունը»:

Նա հավելեց, որ հակամարտությունը լուծելու համար իրենք ունեն գործիքներ, որոնցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որն ըստ նրա` օգուտ է տվել.

«Օգուտ տվել է` գոնե քսան տարի հաջողվել է պահպանել ստեղծված իրավիճակը, եւ չի թողել, որ այն վատթարանա: Մենք ունենք մեկ այլ գործիք` երկխոսությունը: Շատ կարեւոր է, որ հանդիպեն երկու կարեւոր որոշում կայացողները, առանց դրա առաջընթաց չի լինի: Անցած նոյեմբերի հանդիպումը ցույց տվեց, որ առանց երկխոսության՝ առաջընթաց չի լինի: Կարեւոր է, որ Փարիզն է կազմակերպել հանդիպումը, քանի որ առանց որոշում կայացնողների առաջընթաց չեմ սպասում»:

Իսկ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն համարում է, որ Գերմանիայի եւ Ֆրանսիայի հաշտությունը հույսի ուղերձ է. «Գոյություն չունի այնպիսի անջրպետ, որը հնարավոր չլինի հաղթահարել եւ ապագա ծրագրի շուրջ կառուցել, որը եղել է Եվրամիությունը: Չկա ռազմական լուծում այդ թնջուկին, այլ միայն դիվանագիտական միջոցով կարելի է այդ խնդիրը լուծել»:

Դեսպանը հավելեց, որ Ֆրանսիան իր առաքելությունն է կատարում, որպեսզի կարողանա խաղաղության հասնել ղարաբաղյան առճակատումում եւ որպես օրինակ նա բերեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հանդիպել Փարիզում.

«Ֆրանսուա Օլանդը առաջարկել էր հանդիպել նախագահներին, որպեսզի նոր խթանի երկխոսությանը: Այսպիսի խնդիրներ առանց երկխոսության չեն լուծվում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031