Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԽ Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի գործունեությունը

Հոկտեմբեր 09,2014 13:53

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին:

Ողջունելով հյուրին՝ Նախագահն ընդգծել է, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարը, անդրադառնալու նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի գործունեությունը՝ ուղղված Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանին հուզող հարցերի բարձրացմանը:

Այդ ամենում Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է նաև տիկին Էլենի Թեոխարուսի անձնական ներդրումը, շնորհակալություն հայտնել նրան և բարեկամության խմբի բոլոր անդամներին՝ ակտիվ, անաչառ ու հետևողական գործունեության համար:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև տիկին Թեոխարուսի այցելությունները Արցախ, ընդգծելով, որ նա Եվրոպական խորհրդարանի այն պատգամավորներից է, որ լսելով չէ, որ պատկերացում է կազմում Լեռնային Ղարաբաղի հակամարտության, դրա նախապատմության, Արցախի ժողովրդի այսօրվա մասին, ինչը, Նախագահի համոզմամբ, վկայում է Եվրոպայի դավանած ժողովրդավարական արժեքներին տիկին Թեոխարուսի նվիրվածության մասին:

Էլենի Թեոխարուսը վստահեցրել է, որ Եվրամիություն-Հայաստան բարեկամության խումբը շարունակելու է ակտիվ աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի բարօրության:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031