Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանին 2796 քաղաքացի կոչ են անում հաշմանդամ մարդկանց համար Երեւանը դարձնել մատչելի (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2014 13:55

«Քաղաքացիները կարդում էին հարցաթերթիկը եւ զարմանում, որ հաշմանդամություն ունեցող 61 հազար մարդ կա, իհարկե նրանք բոլորը սայլակավոր չեն եւ կան մարդիկ որոնց հաշմանդամությունը տեսանելի չէ, բայց անզեն աչքով էլ երեւում է, որ Երեւանը մատչելի չէ»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում ասաց Disabilityinfo.am կայքի խմբագիր Զարուհի Բաթոյանը, որը քաղաքացիների ստորագրությամբ 2796 թերթիկների կապոցը հանձնեց Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանին:

Hashmandam akcia 2 (1)Ստորագրված թերթիկներով քաղաքացիները Երեւանի քաղաքապետարանին կոչ են անում ավելացնել մատչելիության ապահովմանն ուղղված գումարը եւ քաղաքը հաշմանդամ մարդկանց համար դարձնել առավել մատչելի: Ստորագրահավաքը կազմակերպել է Disabilityinfo.am-ը` «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարությանն ընդառաջ: Մեկ ամիս նախաձեռնող խմբի անդամները շրջել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում եւ քաղաքացիներից ստորագրություններ հավաքել:

Hashmandam akcia 3 (1)
Զարուհի Բաթոյանի խոսքերով, այս տարի քաղաքապետարանը մայրաքաղաքի մատչելիության համար հատկացրել է 70 միլիոն դրամ, մինչդեռ նախորդ տարի շենքերի գունազարդմանը եւ Երեւանի տոնակատարությանը տրամադրել էր ավելի քան 310 միլիոն դրամ:

«Իհարկե, քաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի, եւ հնարավոր չէ ամեն ինչ միանգամից լուծել, բայց համոզված ենք՝ զգալի փոփոխության համար պետք է մի քանի անգամ ավելացնել մատչելիությանն ուղղված ծախսերը: Այս նախաձեռնության նպատակն է նաև ցույց տալ, որ մեր համաքաղաքացիները ևս կարևորում են բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծումը և գիտակցում են, որ այն քաղաքը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին»:

Զարուհի Բաթոյանի խոսքերով այսօր միայն Երեւանում ապրում է հաշմանդամություն ունեցող 61.000 մարդ: Անմատչելի միջավայրի պատճառով նրանց մեծ մասը զրկված է ազատ տեղաշարժվելու, կրթական, մշակութային, առողջապահական եւ այլ հաստատություններ այցելելու հնարավորությունից:

Սամվել Մերթարջյանը, վերցնելով ստորագրված թերթիկներով լի արկղը, խոստացավ համագործակցել հաշմանդամ մարդկանց իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ եւ Երեւանն ավելի մատչելի դարձնել նրանց համար. «Քաղաքացիների այսպիսի արագ արձագանքը այս ստորագրահավաքին, մի բանի մասին է վկայում, որ կա վստահություն դեպի քաղաքապետարանը, եթե չես վստահելու անիմաստ քայլեր չես էլ անի: Համոզված եղեք, որ քաղաքապետարանը կարդարացնի ձեր բոլորի հույսերը»:

Քաղաքապետի օգնականի խոսքի մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031