Zham.am-ը զրուցել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի հետ. «Ինձ համար առավել քան զարմանալի է որոշ շրջանակների կողմից ակտիվորեն շրջանառության մեջ դրվող այն կարծիքը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վաղը` հոկտեմբերի 10-ին, չի մասնակցելու հանրահավաքին: Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես հանրությանը ապակողմնորոշելու և թյուրիմացության մեջ գցելու անհաջող փորձ:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ վաղը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է համապետական հանրահավաքին, լինելու է հարթակում, լինելու է ժողովրդի կողքին: Բնական է, որ ինչպես միշտ, այնպես էլ վաղը Գագիկ Ծառուկյանը լինելու է ժողովրդի կողքին, դրանում այլ կարծիք լինել չէր կարող»:
iLur.am-ը պարզաբանում խնդրեց Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանից:
-Պարոն Զուրաբյան, արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս կմասնակցի վաղվա հանրահավաքին:
Կարդացեք նաև
-Ես զարմացած եմ, որ նման հարց ընդհանրապես շոշափվում է: Բնական է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ, մասնակցելու է վաղվա հանրահավաքին եւ հանդես է գալու շատ հիմնավոր ելույթով:
Հրապարակումներն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքերում