Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանի սպառնալիքները իշխանություններին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2014 13:49

Գյումրու թատերական հրապարակում եռյակի հանրահավաքը վարեց ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը: Նա սկզբում պարզաբանեց, թե ինչու են ուս ուսի տվել ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:

Ըստ Տիգրան Ուրիխանյանի, արտագաղթի, ժողովրդի վատ կենսակերպի մասին իրենց բարձրացած խնդիրները լսելու ու լուծում տալու փոխարեն, «լավ կուշտ կերած, թանկարժեք ծառայողական ավտոմեքենաներով երթևեկող չինովնիկները» մատնեցին արհամարհանքի, անտարբերության, զրոյական վերաբերմունքի: Հիմա էլ, ըստ բանախոսի, այդ նույն չինովնիկները զարմացած հարցնում են` իսկապե՞ս իշխանափոխություն եք ուզում: «Բա ձեզ ասում էինք, ականջալուր եղեք, մի ենթարկեք մարդկանց տուգանքային ռեկետին: Ձեզ ասում էինք` 40 տոկոսի հասավ աղքատությունը, ձեզ ասում էինք` արտագաղթը ճգնաժամային է, ձեզ ասում էինք` այլևս գալու է վերջնակետի ժամանակը:

Էսօր զարմացած են, ճշտումներ են անում, ինչ-որ խոսակցություն են նետում յուրային լրատվամիջոցների դաշտ` իսկապես իշխանափոխությո՞ւն…Իսկապես, պատասխան եք տալու Հայաստանը լքած հարյուր հազարավոր քաղաքացիներին, երկրում մնացած իրենց օրը քարշ տվող քաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ձեզ տեսնել, ոչ թե ուղղակի, որ դուք վատն եք, այլ նրա համար, որ դուք արհամարհանքի ենթարկեցիք մեզ այսքան ժամանակ»:

Բանախոսն ասաց, որ չեն թույլատրելու Սահմանադրությունը ձևեն ու նորից մնան իշխանության` ևս 12 տարի քամելով մարդկանց արյունը: Ըստ Տիգրան Ուրիխանյանի, եկել է պահը ու հենց հիմա են ուզում իշխանափոխություն:

Տիգրան Ուրիխանյանի ելույթների ժամանակ հրապարակում կանգնած մարդիկ անընդմեջ բացականչում էին. «Սերժիկ, հեռացիր»: Հանրահավաքի վերջում ևս հավաքվածները երկար ժամանակ այդ նույն պահանջն էին ներկայացնում: Տիգրան Ուրիխանյանը, ազդարարելով հանրահավաքի ավարտը, հանդես եկավ մի հայտարարությամբ, որը իրականում դարձյալ նախազգուշացում էր իշխանություններին: Նա ասաց, որ վաղը առավոտյան բոլոր ճանապարհները բաց են լինելու մայրաքաղաքային հանրահավաքի գնալիս, չեն թույլատրելու ոչ մի փակ ճանապարհ, ոչ մի խոչընդոտ: Ըստ բանախոսի, եռյակի պատգամավորները խմբերի են բաժանվելու, շրջելու են բոլոր մարզային ճանապարհներով ու տեսանկարահանելու են: Մի խոսքով, հսկողություն են իրականացնելու, որպեսզի ոչ մի փակ ճանապարհ չլինի:

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031