Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Եկեք միասին ժպտանք, որ ես կատարում եմ Սերժ Սարգսյանի պատվերը»

Հոկտեմբեր 09,2014 13:31

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը վստահեցրեց, որ վաղը հանրահավաքին ոչ մի կարեւոր բան չի լինելու: Նույն համոզման է նաեւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Ըստ նրա, շատ ավելի կարեւոր է այն, թե Նազարբաեւն ի վերջո փոշմանե՞ց, էլ չի՞ ասելու պետք է ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ մաքսակետ դրվի, քան հանրահավաքը:

Ինչ վերաբերում է հանրահավաքի օրակարգին, ըստ պարոն Իգիթյանի, կարմիր գծերի, «Նաիրիտի» համար պայքարում են այսպես թե այնպես, ուստի չկա որեւէ բան, որի համար ինքը կգնա ու հարթակում կկանգնի՝ մանավանդ, որ այդ ուժերն արդեն իրենց կոչում են ոչ թե ընդդիմություն, այլ ոչ իշխանական ուժեր:

Հովհաննես Իգիթյանն ասաց, որ ինքը հարգում է եռյակի կարծիքը, որ ուզում են հանրահավաք անել, 12 կետի հարցը բարձրացնել, բայց այդ ուժերն էլ պետք է հարգեն իր տեսակետը, որ չի ուզում մասնակցել այդ հանրահավաքներին: Մինչդեռ բոլոր նրանք, ովքեր նման բան են ասում, ոչ իշխանականները հայտարարում են, թե Սերժ Սարգսյանի պատվերն է կատարում. «Եկեք միասին ժպտանք, որ ես կատարում եմ Սերժ Սարգսյանի պատվերը, այստեղ խոսում եմ նրա հակահայկական ծրագրի մասին, որ վաղը պետք է ստորագրի, մյուս կողմից էլ իր հանձնարարությունն եմ կատարում՝ ասելով, որ ես չեմ մասնակցի իրենց հանրահավաքին»:

Հովհաննես Իգիթյանն ասաց, որ իր կարծիքով, այդ դրված 12 կետերը չի կարելի իրականացնել այս ձեւով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031