Հայաստանը շարունակում է անտեսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստատուս քվոյի անթույլատրելիության մասին պնդումները», – երեկ Բաքվում կառավարության նիստի ժամանակ դիմելով նախարարներին՝ բողոքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ցավոք սրտի, ստատուս քվոյի անթույլատրելիության մասին հայտարարող ուժերը որևէ գործնական քայլի այդպես էլ չեն դիմում», – ասել է նա:
Ալիևը նախագահությամբ անցնող կառավարության երեկվա նիստի գլխավոր օրակարգային թեման, սակայն, ոչ թե ղարաբաղյան կարգավորումն էր, այլ երկրում 2014 թվականի առաջին 9 ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշների ամփոփումը:
Իլհամ Ալիևը դրանք բավական լավատեսորեն էր գնահատում` նշելով, թե ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին համախառն ներքին արտադրանքի աճը Ադրբեջանում կազմել է 2․5 տոկոս: Համեմատության համար, սակայն, նշենք, որ ըստ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի` այս տարեսկզբին հնչեցրած հայտարարության, 2013-ին ՀՆԱ-ի աճի ցուցանիշը երկրում կրկնապատիկ ավելին էր` շուրջ 6 տոկոս:
Կարդացեք նաև
Տնտեսական աճի տեմպերի որոշակի նվազումը, սակայն, Ադրբեջանին հետ չի պահում մեծ ներդրումներ պահանջող ծրագրերի իրագործումից:
2015-ին Բաքվում կկայանան առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը, որոնց կազմակերպման վրա ադրբեջանական իշխանությունները մոտ մեկ միլիարդ ամերիկյան դոլար են ծախսել: Երեկ նաև հայտնի դարձավ, որ 2016-ին Ադրբեջանը պատրաստվում է Բաքվում կազմակերպել «Ֆորմուլա-1»-ի մրցումներ․ այդ նպատակով, ըստ նախնական տվյալների, կծախսվի շուրջ 40 միլիոն եվրո: Բաքվում շարունակվում է նաև գերժամանակակից նավահանգստի շինարարությունը, որի ընդհանուր տարածքը միայն 400 հեկտար է կազմելու:
Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում