Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը Սեւքարեցի Սաքոյի արձանի համար կնվիրաբերի՞ իր աշխատավարձը

Հոկտեմբեր 09,2014 13:27

Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղի բնակիչ Արշակ Սարիբեկյանը ազատամարտի տարիներին եղել է սահմանապահ դասակի հրամանատար, իր անձնական տնտեսությունից մեծ քանակի սնունդ նվիրաբերել նորաստեղծ բանակին: Նա այժմ անհատ ձեռներեց է, նաեւ՝ Հայաստանի հանրային խորհրդի գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի անդամ:

Արշակի վաղեմի երազանքն է Իջեւան քաղաքում կանգնեցնել Սեւքարեցի Սաքոյի արձանը: Անցած տարիներին նա այդ հարցով բազմաթիվ պաշտոնյաների է հանդիպել: Անցյալ տարվա ամռանը Տավուշի մարզպետարանում նա հանդիպել է նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Արշակը պատմեց, որ մարզպետը իրեն ներկայացնելով Ս. Օհանյանին՝ ասել է, թե Ա. Սարիբեկյանը պատրաստ է մեծ ֆիդայու արձանը Իջեւանում կանգնեցնելու համար նույնիսկ վաճառել իր տունն ու ունեցվածքը: Ս. Օհանյանն ասել է, թե ինքն էլ այդ գործի համար իր մեկ ամսվա աշխատավարձը կտա:

Ա. Սարիբեկյանը հայտնեց, որ Իջեւանի Ազատամարտիկների հրապարակին կից գտնվող Սեւքարեցի Սաքոյի փողոցում արդեն հաստատվել է արձանի տեղադրման վայրը:

Այժմ Ա. Սարիբեկյանը զբաղվում է արձանի համար բազալտի մեծ քարաբեկորի հայթայթման խնդրով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031