Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իսլամացած հայերի մասին տեղեկությունները թուրքական աղբյուրներում շատացել են

Հոկտեմբեր 09,2014 13:19

«Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում «Մշակույթ և հասարակություն» ՀԿ-ն ուսումնասիրություններ է իրականացնում Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի Հանրապետության այլ տարածքներում բնակվող հայության կյանքի բոլոր բնագավառների վերաբերյալ: Մասնավորապես՝ իսլամացած հայերի` դեպի Քրիստոնեություն վերադառնալու շարժումների, իսլամացած հայերի հայրենակցական, մշակութային, բարեսիրական, մարզական և այլ կազմակերպությունների, ծպտյալ հայերի, համշենահայերի վերաբերյալ: Ուսումնասիրությունների հիման վրա կստեղծվի աշխատություն, որը կհրատարակվի հայերենով և թուրքերենով:

«Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ծրագիրն իրականացնող աշխատանքային խմբում ընդգրկված են պատմաբաններ, ազգագրագետներ, թուրքագետներ և բանասերներ: Մասնագետները, ուսումնասիրելով թուրքական տարբեր աղբյուրներ, դրանք նաև թարգմանում են հայերեն։ Պատմական գիտությունների թեկնածու, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերեն բաժնի պատասխանատու, Հանրային ռադիոյի թուրքերեն հաղորդումների խմբագիր Մելինե Անումյանը, ով նաև թարգմանությունների հեղինակն է, տեղեկացնում է, որ թարգմանված նյութերը լայնորեն տարածվում են համացանցում, որոնք մեծ արձագանք են ստանում և՜ Հայաստանում, և՜ սփյուռքյան շրջանակներում։ Թարգմանությունները կարող են աղբյուր ծառայել հայ պատմաբանների համար, ովքեր չեն տիրապետում թուրքերենին։

Մելինե Անումյանը նշում է, որ իսլամացած հայերի մասին տեղեկությունները թուրքական աղբյուրներում վերջին 10 տարիներին շատացել են։ «Հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո մեծացավ թեմայի արծարծումը։ «Բոլորս հայ ենք, բոլորս Դինք ենք» ցույցից հետո թուրքական մամուլում կարծիքներ տպագրվեցին, թե ցույցի մասնակիցների մեծ մասն իսլամացած հայեր են։ Բացի այդ, Թուրքիայի վերջին գործընթացները, Եվրամիությանն անդամակցելու ցանկությունները, քրդական շարժման ծավալումը հարկադրեցին ավելի ազատ ու անկաշկանդ քննարկել թեման։ Հրանտ Դինքը հենց առաջինն էր, ով համարձակվեց անդրադառնալ այդ թեմային։ Թուրքիայում հիմնվում են հայրենակցական միություններ, որոնք գործունեություն են ծավալում, և տեղի ունեցող գործընթացներն արծարծվում են մամուլում»,- նշում է թուրքագետը։

Մելինե Անումյանը նկատում է, որ թարգմանություններում անդրադառնում են նաև համշենահայության թեմային, քանի որ վերջերս հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում համշենահայերի շրջանում. «Վերջիններս համեմատաբար նոր են սկսել կազմակերպվել. «Հատիկ» միություն են ստեղծել, համշենահայերեն ամսագիր են տպագրում Թուրքիայում, տպագրվել են համշենյան պատմվածքներ։ Համշենահայության ինքնության խնդիրը բավականին բարդ է, քանի որ կան համշենահայեր, ովքեր չեն ցանկանում ընդունել իրենց հայկական ծագումը, ինչի մեջ մեղավոր է Թուրքիայում պաշտոնական գաղափարախոսությունը»։

Ծրագրի շրջանակներում իրականացված թարգմանությունների մի մասին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031