Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական ինտեգրացիայի ռեբուսները. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 09,2014 12:39

Ողջ ուշադրությունը սեւեռելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի ընթացիկ կողմի վրա, մինչ օրս անհրաժեշտ ուշադրություն չենք դարձրել այն իրողությանը, որ նման ինտեգրացիոն տարածության մեջ ներառվելու պարագայում մեր երկիրը պետք է հաշվառի չորս անմիջական հարեւանների հնարավոր հակազդեցության ու աջակցության գործոնները, քանզի տեսանելի ապագայում դժվար է կանխատեսել նրանցից որեւէ մեկի մուտքը ԵՏՄ։

Այս առումով Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված Թուրքիայի ու նրա հուշարարությամբ գործող Ադրբեջանի հակազդեցությունն արդեն իսկ զգացնել է տալիս ԵՏՄ շրջանակներում Ղազախստանի միջոցով եւ ուղղակիորեն իրականացվող խափանարարական քայլերի տեսքով։

Ռազմավարական առումով դրանք, անշուշտ, չեն կարող կասեցնել Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, բայց դանդաղեցնելով այդ գործընթացը, արդեն իսկ փորձում են այս ինտեգրացիոն նախագծի գլխավոր ճարտարապետ Ռուսաստանին կանգնեցնել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընտրություն կատարելու երկընտրանքի առաջ։

Ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու հեռանկարը ավելի շատ ռեբուսներ է պարունակում, քան առաջիկա 2 օրերի ընթացքում Մինսկում սպասվող ԵՏՄ երեք անդամների սկզբունքային որոշման հետ կապվող անհամբեր կանխատեսումները։

Այդ ռեբուսները լուծելու համար պետք է կարողանանք ավելի լայն՝ տարածաշրջանային ընդգրկմամբ դիտարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031