Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանը միայն եւ միայն կողմ է Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալուն. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 09,2014 11:34

Ղազախ փորձագետ Դոսիմ Սապտաեւը երեկ հայտնեց, որ ղազախական կողմից որեւէ առարկություն չի նկատվում, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը չստորագրվի։ «Իհարկե, որոշ տեղեկություններ հայտնվել էին, որ Ղազախստանը որոշակի կասկածներ ունի Լեռնային Ղարաբաղի սահմանների վերաբերյալ, բայց ըստ ամենայնի, այսօր արդեն բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել»,- ասաց ղազախ փորձագետը։

Ղազախստանի գործարարների ազգային պալատի տեխնիկական կանոնակարգերի վարչության պետ Սերգեյ Ռադաեւն էլ  ամենայն համոզմունքով հայտնեց, որ հոկտեմբերի 10-ը կարձանագրվի՝ որպես Հայաստանի՝ ԵՏՍ-ի անդամակցության պայմանագրի ստորագրման օր։ «Այսօր բոլոր հարցերը՝ կապված տեխնիկական խնդիրների հետ, փոխհամաձայնեցված են։ Ղազախստանը միայն եւ միայն կողմ է Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալուն»,- ասաց նա։

Հարցին, թե Ղազախստանը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու պայմանագրին առնչվող ներպետական գործընթացները ավարտե՞լ է, Ռադաեւը պատասխանեց. «Այո։ Հայաստանին ոչինչ չի խանգարում պայմանագիրը ստորագրելու։ Միության կողմից Հայաստանին ընձեռվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ հստակեցված է անցումային շրջանի համար անհրաժեշտ ժամանակահատվածը եւ արտոնությունները։ Դրանց շնորհիվ հայկական կողմը իր տնտեսությունը աստիճանաբար կհարմարեցնի ԵՏՄ-ի պահանջներին»։

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031