Լրահոս
Օրվա լրահոսը

Քեթի Լիչ. Հայաստանի սեպտեմբերի 3-ի որոշման համար կային հստակ քաղաքական եւ տնտեսական պատճառներ. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 09,2014 11:21

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Եվրամիության նախաձեռնած զարգացման ծրագրերը շարունակվում են իրագործվել Հայաստանում՝ մասնավորապես արդարադատության, հանրային կառավարման եւ մասնավոր սեկտորի բարելավման ոլորտներում։

– Ինչպես գիտեք՝ Հայաստանը ընտրել է համագործակցության երկու ուղի եւ՛ Եվրոպայի, եւ՛ Ռուսաստանի հետ։ Ձեր կարծիքով սկզբունքորեն հնարավո՞ր է համագործակցել միաժամանակ երկու ուղղություններով։

– Հնարավոր է, իսկ Հայաստանի նման երկրի համար՝ նույնիսկ նախընտրելի։ Դա հնարավորություն կտա զարգացնելու ամուր եւ արդյունավետ երկկողմ հարաբերություններ թե՛ Եվրամիության եւ թե՛ Ռուսաստանի հետ։ ԵՄ-ն իր գործընկերներին առաջարկում է համագործակցության բազմաթիվ տարբերակներ, եւ երկրներն ազատ են որոշելու համագործակցության խորության ձեւաչափը։

– Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան վերջերս հայտարարել էր, թե մոտ առաջիկայում կստեղծվի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների նոր փաթեթ. Ձեր կարծիքով՝ ի՞նչ արդյունքներ կունենա գործընթացը։

– Քանի որ որոշում է կայացվել դադարեցնել Ասոցացմաև ու Խորը եւ համապարփակ առեւտրի արդեն բանակցված համաձայնագրերի ընթացքը, անհրաժեշտություն կա ստեղծել նոր իրավական փաստաթուղթ, որը կփոխարինի 1999-ից գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին։ Այս փաստաթուղթը կներկայացնի այն հիմնական ոլորտները, որտեղ Հայաստանն ու ԵՄ-ն կարող են համագործակցել։

Միաժամանակ՝ ԵՄ նախաձեռնած զարգացման ծրագրերը շարունակվում են, մասնավորապես արդարադատության, հանրային կառավարման եւ մասնավոր սեկտորի բարելավման ոլորտներում։ Մենք հուսով ենք, որ այս ծրագրերը կշարունակվեն եւ ոչ միայն կնպաստեն օրենսդրական դաշտի բարելավմանը, այլեւ իրապես կնպաստեն դրանց կյանքի կոչմանը։

– Ուկրաինայի դեպքերը Ձեր աչքի առաջ ունենալով՝ ի՞նչ եք կարծում, այն, որ Հայաստանը չգնաց Ռուսաստանի հետ առճակատման ճանապարհով, ի՞նչ շահեց եւ ի՞նչ կորցրեց։

– Մենք հարգում ենք այն որոշումը, որ Հայաստանը կայացրեց անցյալ տարի
սեպտեմբերի 3-ին, դրա համար կային հստակ քաղաքական եւ տնտեսական պատճառներ։ Բայց կարծում եմ, որ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ երկարաժամկետ առավելություններ կամ խնդիրներ կբերի Եվրասիական միությանը Հայաստանի միանալը։ Մեր դերն է՝ ապահովել, որ Հայաստանը օգուտ քաղի ԵՄ-ի հետ տնտեսական եւ քաղաքական հարաբերություններից:

 Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031