Արգիշտի Կիվիրյան, վերլուծաբան– Ես պրակտիկորեն մասնակցում եմ Հայաստանում տեղի ունեցող գրեթե բոլոր հանրահավաքներին, քանի որ վերլուծաբան եմ եւ աշխատում եմ միշտ ներկա գտնվել, այս մեկին նույնպես մասնակցելու եմ: Այս պահի դրությամբ, իմ պատկերացմամբ, ընդամենը տեղի է ունենալու ընդդիմության հերթական հանրահավաքը, որը նպատակ ունի մերձեցնել այդ երեք ուժերին: Բայց մինչեւ այս պահը այդ երեք ուժերի կողմից միասնական կերպով, ոչ թե առանձին-առանձին, քանի որ ՀԱԿ-ը միշտ էլ դրել է իշխանափոխության պահանջը, նաեւ իշխանափոխության հասնելու հստակ մեխանիզմները:
Մենք էլ, ի վերջո, պիտի հասկանանք, որ միտինգով որեւէ հարց չի լուծվում, այսինքն՝ իշխանափոխությունը տեղի է ունենում ծրագրի ի կատար ածելու շրջանակներում: Հակառակ դեպքում, անկախությունից ի վեր, մարդիկ հավաքվում են Ազատության հրապարակում եւ լսում են միտինգի կազմակերպիչներին, բայց դա չի հանգեցնում իշխանափոխության:
Այս պահի դրությամբ եռյակը չի հրապարակել իր ծրագիրը, հատուկենտ հայտարարություններ հնչել են, բայց կոնկրետ Գագիկ Ծառուկյանի մակարդակով չի հնչել իշխանափոխություն: Բացի այդ, հրապարակելուց հետո էլ պետք է ներկայացնեն, թե ինչ մեխանիզմներով են հասնելու իրենց ցանկությանը: Քանի դեռ այդ հրապարակումը չկա, վերածվում է հերթապահ հանրահավաքի: Հնարավոր է, որ հերթապահ հանրահավաքը վերաճի այլ հանրահավաքների. ես այս դիտակումն անում եմ ընդամենը այս պահի դրությամբ: Գուցե հանրահավաքի ժամանակ ներկայացնեն շատ ավելի խոր ծրագիր, բայց մենք մինչ այս պահը դա չենք տեսել:
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև