Ամիսներ առաջ Օղակաձև զբոսայգում փլուզվեց շինարարների մեջքին ապօրինի կառուցվող զվարճանքների կենտրոնը։ Մինչ Տարոն Մարգարյանը թմբկահարում է առաջիկա տոնի մասին, Օղակաձև այգում վերսկսվել է ապօրինի կառույցի շինարարությունը։
Սա նորից խոսում է այն մասին, որ ինչ որ մեկը թքած ունի թե Երևանի և թե Օղակաձև զբոսայգին մաքրելու բոլոր խոստումների վրա։ Փաստորեն քաղաքապետարանին այդպես էլ չհաջողվեց դադարեցնել քաղաքի կենտրոնի գլխավոր թոքերի բետոնապատումը։ Եվս մեկ նոր շենք կառուցվում է Օղակաձևի ԵՊՀ-ին հարող հատվածում։ Ամբողջ Օղակաձև այգին գտնվում է աղետալի վիճակում և վերից վար պատված է տգեղ բետոնե կառույցներով։
Սա նորից վկայում է, որ քաղաքապետարանը ի վիճակի չէ սոցիալական և էկոլոգիական որոշումներ ընդունել՝ ապամոնտաժելու Օղակաձև զբոսայգու բոլոր բետոնե կառույցները և բարելավելու քաղաքի բնակիչների կյանքի որակը։ Մասնագետների տարբեր գնահատականներով Երևանի կենտրոնում օդի որակը տագնապալի է։
Կարդացեք նաև
Քաղաքական և քրեական պատասխանատվությունը երևանցիների մոտ շնչահեղձության պատճառով հիվանդությունների առաջացման համար լիովին ընկնում է քաղաքային վարչակազմի և քաղաքապետի վրա։
Մենք ենք այս քաղաքի տերը
քաղաքացիական նախաձեռնություն
9․10․2014