Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան – 2030

Հոկտեմբեր 09,2014 10:07

Ոչ իշխանական պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթը հանրահավաքում

Իմ հպա՛րտ ժողովուրդ։

Մենք այսօր հավաքվել ենք չարիքին, ստին, թալանին հրաժեշտ տալու համար։ Մի քանի օրից դուք կարթնանաք մեկ այլ Հայաստանում՝ մի երկրում, որտեղ չկա անարդարություն, չկա թալան, չկան օլիգարխներ ու սափրագլուխներ (բացի իմ անմիջական ղեկավարից), երկիր, որտեղ մարդիկ ապրում են ազատ, արժանապատիվ կյանքով։ Մի քանի օրից մեր տարագիր եղբայրները օտարությունից կվերադառնան տուն՝ իրենց օջախների մոտ: Եկե՛լ է այդ ժամը: Դրա համար անհրաժեշտ է կատարել ընդամենը մի քայլ՝ ազատվել այս հանցախմբից։

Երբեք մեր երկիրը այդքան խեղճ, այդքան նվաստացած, այդքան արհամարհված չի եղել։ Այդ ինչքա՛ն պետք է ատել սեփական ժողովրդին՝ երկիրն այս վիճակին հասցնելու համար։ Լքված գյուղեր ու քաղաքներ, փլուզված տնտեսություն, միջազգային մեկուսացում՝ ահա թե ինչ է մեզ թողել այս ռեժիմը։ Երկիրը կործանումից, կրիմինալի իշխանությունից փրկելը Հայաստանի արժանապատիվ քաղաքացու պարտքն է:

Ժողովուրդ, դուք ուզո՞ւմ եք ապրել Յուվեցի Կարոների, Ծաղիկ Ռուբոների, Կարամելի Հարութների երկրում: (Հավաքվածները գոռում են՝ «ոչ»): Դուք ուզո՞ւմ եք, որ հարուստները տզրուկների պես ծծեն ժողովրդի արյունը: (Հավաքվածները գոռում են՝ «ոչ», պարզորոշ լսվում է ՀՀԿ տատիկի ձայնը՝ «Վույ, թաղեմ դրանց բոյը»): Դուք ուզո՞ւմ եք, որ ձեր երեխաները լքեն հայրենիքը եւ բռնեն պանդուխտի ցուպը: (Հավաքվածները գոռում են՝ «ոչ»):

Դե, ուրեմն, այդ «ոչ»-ը դուք պետք է ասեք այս ապաշնորհ եւ հանցավոր իշխանություններին: Ոչ՝ տնտեսական եւ քաղաքական մենաշնորհներին: Ոչ՝ կեղծված ընտրություններին: Ոչ՝ անդունդի եզրին, ուր գահավիժում է մեր երկիրը:

Սիրելի՛ ժողովուրդ: Մենք ունենք հստակ տեղեկություն, որ վսեմաշուք կայսր Վլադիմիր Վլադիմիրովիչը ուշի ուշով հետեւում է մեր այս հզոր ժողովրդական շարժմանը: Այնտեղ՝ Կրեմլում, չեն վստահում այս իշխանությանը եւ շատ ուրախ կլինեն, եթե մենք ձեզ հետ միասին կարողանանք սրանցից ազատվել:

Ժողովուրդ ջան, այս իշխանությունն իր վերջին օրերն է ապրում: Հոգեվարքը չի կարող երկար շարունակվել: Ամեն ինչից երեւում է, որ նրանք սարսափած են ժողովրդական այս հուժկու ալիքից: Ռեժիմը խուճապի մեջ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Իսկ մարդիկ գնում են “եռյակի” “հանրահավաքին” ու գոռում “Ծառուկյան” ինչպես 2008-ին գոռում էին “Լևոն”։

  2. Մարգար Մախսուդյան says:

    Որ ռեժիմը խուճապի մեջ է, երևում է անգամ անզեն աչքով, իսկ հետաքրքիր է իմանալ, ՛՛վերջին օրերի սազանդարնե՞րն՛՛ ինչ վիճակի մեջ են…

  3. ՀՀ քաղաքացի says:

    Հիմա էլ Հայաստան-2030՞՞՞՞՞՞՞ Մի ժամանակ գրում էիք Հայաստան-2020…. ԽՆԴՐՈՒՄ եմ մի ծաղրեք ապագան…. Նաեւ դրանից են մարդիկ արտագաղթում…

  4. david says:

    Լակ ձուն էլ է դժգոհ փուչիկի ժամանակների*ց:

  5. Վալոդ says:

    Եթե 2030-ի հանրահավաքում հնչի ՀՀԿ տատիկի «Վույ, թաղեմ դրանց բոյը» բացականչությունը, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանում մնացած կլինեն միայն զոմբիներ ու ուրվականներ:

  6. Հայտատարում եմ մրցույթ նոր բացված ԲՀԿ տատիկի աշխատատեղի համար: Աշխատանքի են հրավիրվում բարձրագույն կրթությամբ, Brainfuck ծրագրի իմացությամբ բարետես, 20-25 տարեկան աղջիկեր: Սլավոնական արտաքինը ցանկալի է, բայց ոչ պարտադիր:

  7. դժգոհ says:

    Հայաստան – 2031 , Կարեն Ավագյան դարձավ նախագահ

  8. Ruben says:

    Зверь в клетке фыркнул, хотя и не был кошкой, а каким-то более сложным животным.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031