Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայկական ժամանակ»-ի լրագրող. «Շատ շուտով կլսենք` ապացույցների բացակայության պատճառով գործը կարճվել է»

Հոկտեմբեր 08,2014 23:48

«Չէի սպասում, որ քրեական գործ կհարուցվի»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանը 2014թ. հոկտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. սեպտեմբերի 19-ին Երևանի «Ալեքսանդր Սպենդիարյանի» անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում՝ «Հայաստան-սփյուռք» համաժողովի աշխատանքների լուսաբանման ընթացքում, Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի ղեկավար Արտյուշա Կարապետյանը խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությունը։

Այս առթիվ ՀՀ քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Սակայն Թագուհի Հովհաննիսյանն ակնկալիքներ չունի, որ ճիշտ եւ արդարացի հետաքննություն կանցկացվի: Նա հավելեց, որ Արտյուշա Կարապետյանը չի բնակվում Հայաստանում եւ քիչ հավանական է համարում, որ նրան հարցաքննելու համար Ղազախստանից կբերեն Հայաստան. «Կարծում եմ շատ շուտով կլսենք, որ ապացույցների բացակայության պատճառով գործը կարճվել է: Այնպես որ, չեմ կարծում, որ Արտյուշա Կարապետյանը համապատասխան պատասխանատվության կենթարկվի»:

Լուսանկարը`  Թագուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031