Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեսրոպ Մովսեսյան. «Ուզում եմ հավատալ, որ ՀՔԾ-ն ավելի լուրջ կմոտենա գործին»

Հոկտեմբեր 08,2014 23:14

«Մենք ստիպված դիմեցինք գլխավոր դատախազին, որ ՀՔԾ-ն սթափվի »,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Ա1+» լրատվամիջոցի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազը հոկտեմբերի 7-ին որոշել էր վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը, այն է` քրեական գործ չհարուցել ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանի կողմից «Ա1+» լրատվամիջոցի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կապակցությամբ: ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործի նախաքննությունը հանձնարարել է Հատուկ քննչական ծառայությանը:

Մեսրոպ Մովսեսյանը ծիծաղելի է համարում այն հանգամանքը, որ տուժող Մարինե Խաչատրյանին 6 ժամ հարցաքննելուց հետո ՀՔԾ-ն կայացրել էր որոշում, ըստ որի կատարվածում հանցագործության տարր չկա.

«Ուզում եմ հավատալ, որ այս անգամ ՀՔԾ-ն ավելի լուրջ կմոտենա գործին, եւ ինչ-որ կերպ կպատժվի այն մարդը, որ ձեռք է բարձրացրել առաջինը` քաղաքացու վրա, երկրորդը` լրագրողի վրա եւ երրորդ` այդքան տղաների մեջ ընտրել մի փոքրիկ աղջկա եւ հարձակվել, դա խոսում է այդ տղամարդու կերպարի մասին»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զարզանդ says:

    Ես կասեի անասնական կերպարի մասին։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031